Խրթխրթան թթու վարունգ. Սա այն նախուտեստն է, որ անպայման պետք է փորձեք

Խրթխրթան թթու վարունգ Պահածոներ

Խրթխրթան թթու վարունգ. Սա այն նախուտեստն է, որ անպայման պետք է փորձեք

Թեթևակի կծվությամբ, թթու դրած վարունգի բաղադրատոմսը ձեզ շատ դուր կգա: Բանկայի մեջ պատրաստեք այս համեղ խորտիկը:

Կծու, բուրավետ, թեթև աղած վարունգը անփոխարինելի նախուտեստ է, որը երբեք ավելորդ չէ ցանկացած սեղանի վրա:

Խրթխրթան թթու վարունգ

Խրթխրթան թթու վարունգ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

  • վարունգ 1 կգ
  • ջուր 1 լ
  • ծովաբողկի 1 տերև
  • սխտոր 4 պճեղ
  • աղ 2 ճաշի գդալ
  • շաքար 1 ճաշի գդալ
  • չոր սամիթ 2 հովանոց

Խրթխրթան թթու վարունգ

Խրթխրթան թթու վարունգ

Խրթխրթան թթու վարունգ. Պատրաստման եղանակը

  1. Ավելի լավ է վարունգն ընտրել փոքր կամ միջին չափի, լվանալ դրանք, կտրել պոչերը և լցնել մաքուր, սառը ջրի մեջ, թողնել 1 ժամ:
  2. Խոշոր կտորներով կտրել ծովաբողկի տերևը:
  3. Տարայի մեջ շերտերով դնել կանաչին և վարունգը, կտրատած սխտորը:
  4. Լուծել աղը և շաքարը եռացող ջրի մեջ, այն տաք վիճակում լցնել վարունգի վրա և ծածկել ափսեով, վրան դնել բեռ:
  5. Այսպես տարան թողնել 2 օր:
  6. Կրկին պատրաստեք սխտոր, սամիթ և ծովաբողկի տերևը:
  7. Վարունգները լվանալ հոսող ջրի տակ:
  8. Քամել աղաջուրը և եռացնել, հանել փրփուրը և լցնել այն բանկաների մեջ (նախապես ստերիլացված) շարված վարունգի և թարմ կանաչիների վրա:
  9. Ամուր փակել բանկաները կափարիչներով, շրջել, փաթաթել և թողնել, որ սառչի:

Խրթխրթան թթու վարունգ

Հուշում. Դուք կարող եք փոխարինել սովորական աղը ծովի աղով: Բանկաների մեջ կարող եք դնել նաև այն կանաչիները, որոնք սովորաբար օգտագործում եք բանջարեղենը պահպանելիս:

Խրթխրթան թթու վարունգը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք