Խրթխրթան կաղամբ օղիով. Ճիշտ կարդացիք, մեզ օղի է պետք այս բաղադրատոմսի համար

Խրթխրթան կաղամբ օղիով ԱՂՑԱՆՆԵՐ

Խրթխրթան կաղամբ օղիով. Ճիշտ կարդացիք, մեզ օղի է պետք այս բաղադրատոմսի համար:

Կաղամբի պատրաստման այս բաղադրատոմսով օղու փոքր քանակության շնորհիվ այն մնում է սպիտակ և խրթխրթան: Մի անհանգստացեք, ոչ մի ալկոհոլային համ չեք զգա, օղին նպաստելու է ընդամենը, որ թթու բանջարեղենն ունենա ուժեղ բույր,և հյութալի լինի:

Այս եղանակով պատրաստված կաղամբով ապուրը նույնպես գերազանց է: Համեղ և առողջարար: Ձեր սեղանի համար հաճելի համով կաղամբ պատրաստեք, որը թարմացնող նախուտեստ է:

Խրթխրթան կաղամբ օղիով

Խրթխրթան կաղամբ օղիով. Բաղադրիչները.

  • Սպիտակ կաղամբ — 1 կգ
  • Միջին չափի գազար — 3 հատ
  • Ջուր — 500 մլ
  • Աղ 1 ճաշի գդալ
  • Շաքար — 1 ճաշի գդալ
  • Օղի — 2 ճաշի գդալ
  • Դափնու տերև — 2 հատ
  • Հատիկով սև պղպեղ — 5 հատ

 

Խրթխրթան կաղամբ օղիով

Խրթխրթան կաղամբ. Պատրաստման եղանակը

  1. Ցանկացած համեղ կաղամբի թթու սկսվում է դրանից` կտրատելուց: Մեծ դանակով պետք է խնամքով կտրել կաղամբի գլուխը երկար ու բարակ շերտերով:
  2. Լվացված և մաքրած գազարները քերել խոշոր քերիչով: Լավ խառնել բանջարեղենը և դրանք լցնել մեծ բանկայի մեջ՝ առանց ուժգին սեղմելու:
  3. Աղաջրի հերթն է: Դրա համար պետք է ջուրը եռացնել աղով, շաքարով, դափնու տերևով և պղպեղի հատիկներով:
  4. Պատրաստի աղաջուրը կաղամբի մեջ պետք է լցնել բարակ հոսքով, այնպես որ հեղուկը թափանցի բանկայի բոլոր անկյունները:
  5. Վերջում բանկայի վերևի մասում լցնել օղին և այն դնել մաքուր թասի մեջ: Այսպես պետք է թողնել 3 օր:

Խրթխրթան կաղամբ օղիով

Եթե ​​այդ ընթացքում թթվաջուրը թափվի բանկայից, կարող եք նորից ետ լցնել, այն շատ համեղ և օգտակար է, ափսոս է թափելը:

Խրթխրթան կաղամբն օղիով պատրաստ է, ընդամենը երեք օրում կունենաք ախորժելի և թարմ նախուտեստ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք