Խրթխրթան կանաչ լոլիկ. Անուշահամ խոտիկ ձմռանը

Խրթխրթան կանաչ լոլիկ Պահածոներ

Խրթխրթան կանաչ լոլիկ պահածոյացրեք, չէ՞ որ այն կարող է նույնքան համեղ լինել, որքան դասական կարմիր լոլիկի պահածոն:

Այս նախուտեստը կատարյալ է տարբեր կողմնակի ճաշատեսակների և խորտիկների համար:

Խրթխրթան կանաչ լոլիկ

Խրթխրթան կանաչ լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 1,7 կգ

_Աղ 6 թեյի գդալ

_Շաքարավազ 150 գր

_Քացախ 2 — 4 թեյի գդալ

_Սխտոր 160 գր

_Համեմունքներ պահածոյացման համար

Խրթխրթան կանաչ լոլիկ

Խրթխրթան կանաչ լոլիկ. Պատրաստման եղանակը

_Վերցնել կանաչ լոլիկներ, ամուր և չվնասված, որպեսզի մարինացնելու ժամանակ դրանք չփափկեն։

_Սխտորը վերցնել ըստ ճաշակի, կտրատել շերտերով:

_Լոլիկները լվանալ, ցողունը կտրել, տեղը մի կտոր սխտոր դնել։

_Ստերիլիզացնել բանկաները և լցնել կանաչին, համեմունքների տերևները, որոնք սովորաբար օգտագործում եք թթու դնելու համար։

_Լոլիկը լցնել բանկայի մեջ։

_Լցնել եռման ջուրը, ծածկել կափարիչով և թողնել 15 րոպե։

_Ջուրը ետ լցնել կաթսայի մեջ, եռացնել և նորից լցնել բանկայի մեջ, թողնել 15 րոպե։

_Քամել ջուրը, եռացնել աղով և շաքարով, եփել մեկ րոպե, լցնել քացախը և եռացնել ևս 0,5 րոպե։

_Մարինաջուրը լցնել բանկայի մեջ, փակել կափարիչով, շրջել տարան և փաթաթել։

_Պահել մառանում կամ նկուղում:

Խրթխրթան կանաչ լոլիկ

Ախորժակ բացող նախուտեստ խրթխրթան լոլիկը, հիանալի է ընթրիքի համար՝ կարտոֆիլի պյուրեով և բուրգերներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք