Այսօր կպատրաստենք Խրթխրթան կարտոֆիլ ջեռոցում։ Այն շատ պարզ է, բայց պետք է իմանալ մի քանի գաղտնիք… Ի դեպ, նման կարտոֆիլը շատ լավն է և որպես ինքնուրույն ուտեստ՝ կարելի է մատուցել բանջարեղենի կամ սոուսների հետ։
Կարտոֆիլը ջեռոցում պատրաստելու համար վերցրեք մթերքներն առաջարկված ցանկից։ Կարտոֆիլը պետք է լինի ոչ շատ խաշած, օսլայի միջին պարունակությամբ։ Եթե նոր կարտոֆիլ ունեք, ուտեստն ուղղակի հիանալի կստացվի:

Խրթխրթան կարտոֆիլ ջեռոցում. Բաղադրիչներ
_Կարտոֆիլ — 600 գ
_Սխտոր — 1-2 պճեղ
_Բուսական յուղ — 3 ճաշի գդալ.
_Աղ — 1 թեյի գդալ
_Սև պղպեղ — 0,5 թեյի գդալ
_Համեմունքներ — ըստ ճաշակի

Խրթխրթան կարտոֆիլ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը մաքրել և կտրատել շերտերով: Միջին չափի կարտոֆիլը բավական է 4 մասի կտրել, չափից ավելի չմանրացնել։ Խորհուրդ եմ տալիս կարտոֆիլը լավ չորացնել, այդպես կստացվի խրթխրթան կեղև։
_Խառնել աղը, պղպեղը և այլ սիրելի համեմունքները (պապրիկա ենք վերցրել), ավելացնել մանր կտրատած կամ աղացած սխտոր։
_Լցնել բուսական յուղի մեջ և խառնել կարտոֆիլի համար նախատեսված սոուսը:
_Կարտոֆիլի շերտերի վրա լցնել սոուսը, լավ խառնել, որպեսզի յուրաքանչյուր շերտը բոլոր կողմերից քսվի։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, որը պետք է յուղել բուսայուղով։ շ
_Կարտոֆիլի կտորները մեկ շերտով դնել՝ ավելի լավ կարմրելու համար: Եթե սոուս է մնացել, ապա դրանով քսեք կարտոֆիլի վերևի մասերը։
_Ջեռոցի տապակը դնել նախապես 180-200°C տաքացրած ջեռոցում 30-35 րոպե, մինչև գեղեցիկ կարմրավուն կեղև ստացվի (առաջնորդվեք ձեր ջեռոցի առանձնահատկություններով):


Բուրավետ, գեղեցիկ կարտոֆիլը ջեռոցում խրթխրթան կեղևով պատրաստ է:
Այս ուտեստը մատուցեք սոուսի կամ բանջարեղենի հետ՝ որպես կողմնակի ճաշատեսակ կամ որպես նախուտեստ։
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Կարտոֆիլ ջեռոցում մեքսիկական տարբերակով







