Խրթխրթան պղպեղի պահածո. Ձմռան համար որքան էլ փակեք, միևնույն է, քիչ կլինի

Խրթխրթան պղպեղի պահածո Պահածոներ

Խրթխրթան պղպեղի պահածո պատրաստեք և համեղ կերակուրներ եփելու մասին չեք մտահոգվի: Փակեք թեկուզ 100 բանկա:

Այս բաղադրատոմսը կօգնի բանկաների մեջ քաղցր պղպեղ պատրաստել շատ համեղ, բուրավետ և խրթխրթան: Սա կատարյալ խորտիկ է մարինացված սնկի և թխած մսի հետ մատուցելու համար:

Խրթխրթան պղպեղի պահածո

Խրթխրթան պղպեղի պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_ քաղցր պղպեղ 2 կգ

_ ջուր 400 մլ

_ շաքարավազ 80 գ

_ բուսական յուղ 100 մլ

_ քացախ 9% 100 մլ

_ աղ 1 թեյի գդալ

_ սխտոր 3 պճեղ յուրաքանչյուր բանկայի համար

Խրթխրթան պղպեղի պահածո

Խրթխրթան պղպեղի պահածո. Պատրաստման եղանակը

_Պահածոյի գեղեցիկ և ախորժելի տեսք ունենալու և շատ համեղ լինելու համար ընտրեք տարբեր գույների, շատ մսոտ պղպեղ։

_ Կտրել 2, 4 կամ 6 շերտեր։

_ Լցնել կաթսայի մեջ, աղ անել և լցնել շաքարավազը, ջուրը, բուսայուղը և քացախը, խառնել և դնել վառարանի վրա։

_Երբ ամեն ինչ եռա, կրակն իջեցնել և եփել 10 րոպե։

_Կտրել սխտորը շերտերով և դնել ստերիլիզացված բանկաների մեջ:

_Պղպեղը շարել, մի փոքր սեղմել և լցնել կաթսայի մեջ մնացած հեղուկը։

_Կափարիչներով փակել, բանկաները շրջել, փաթաթել, թողնել, մինչև սառչեն։

Խրթխրթան պղպեղի պահածո

Այս պահածոները կարող եք մառանում կամ նկուղում, դրանք կարող են մնալ երկար ժամանակ, ավելի քան մեկ տարի:

Կարող եք մատուցել այս պղպեղը թխած կարտոֆիլի, պյուրեի հետ, բայց այլ կողմնակի ուտեստների հետ նույնպես լավ է համադրվում: Այս պղպեղով կարելի է նաև մարինացնել խոզի միսը, այն ստացվում է մի փոքր կծու նոտայով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղի պատրաստման եղանակը

Խնդրում ենք Գնահատեք