Ինձ դուր է գալիս Խրթխրթան վարունգը ոչ միայն այն պատճառով, որ ստերիլիզացման կարիք չկա, այլ նաև որ պետք է մթերքների մի պարզ հավաքածու, որն օգնում է պահպանել վարունգի բնական համը:
Պահածոն ստացվում է խրթխրթան, բուրավետ և շատ համեղ:

Խրթխրթան վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչները
1 լիտր տարողությամբ բանկայի համար
_Վարունգ 12 հատ
_Բուլղարական պղպեղ 1/4 հատ
_Սամիթ հովանոց 1 հատ
_Դափնու տերև 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Քացախ 9% 25 մլ
_Աղ 0,5 ճաշի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Բուրավետ և սև հատիկ պղպեղ
_Եռման ջուր՝ մոտ 2,5 բաժակ


Խրթխրթան վարունգ. Պատրաստման եղանակը
_Վարունգների վրա մի երկու ժամով սառը և մաքուր ջուր լցնել։
_Բանկաները և կափարիչները լվանալ և ստերիլիզացնել:
_Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել բոլոր համեմունքները, կանաչիները, կտրած պոչերով վարունգը, պղպեղի կտորները։
_Լցնել եռացրած ջուրը և ծածկել կափարիչներով թողնել 15 րոպե:
_Ջուրը քամել, նորից եռացնել, լցնել ու թողնել 15 րոպե
_Մարինադի համար մաքուր ջուրը խառնել աղի և շաքարի հետ, հասցնել եռման աստիճանի։
_Մարինադը լցնել վարունգի վրա և ավելացնել քացախը և փակել կափարիչներով:
_Շրջել բանկաները և թողնել, որ սառչի։
_Պահել նկուղում կամ պատշգամբում։

Խրթխրթան, բուրավետ վարունգը կարող է օգտագործվել որպես խորտիկ կամ աղցանների բաղադրիչ, լցնել կարկանդակներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում







