Պատրաստեք ծաղկակաղամբի թթու, այն հիանալի է համադրվում խաշած կարտոֆիլի մսեղենի և այլ ուտեստների հետ: Ծաղկակաղամբը շատ առողջարար է։ Անպայման պատրաստեք:
Այսօր ներկայացնելու ենք պինդ և առողջ ծաղկակաղամբի թթու պատրաստելու բաղադրատոմս։
Ծաղկակաղամբի թթու. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ճակնդեղ 1 հատ
_Ծաղկակաղամբ 2 կգ
_Գազար 1 հատ
_Բուրավետ պղպեղ 3 հատ
_Սև պղպեղ 6 հատ
_Սխտոր 2 պճեղ
Ծաղկաղամբի Մարինադ ջուր
_Աղ 100 գր
_Շաքարավազ 100 գր
_Ջուր 1,5 լիտր

Պատրաստման եղանակը
_Ծաղկակաղամբը լվանալ հոսող ջրի տակ և բաժանել ծաղկաբույլերի:
_Ճակնդեղն ու գազարը քերել խոշոր քերիչով:
_Բանջարեղենն ու համեմունքները լցնել բանկայի մեջ: Ավելացնել մաքրած սխտորը, մի մանրացնելով:
_Այնուհետև լցնել տաք մարինադը և դնել տաք տեղ, որպեսզի կաղամբը թթվի:
Դա կտևի երեք — չորս օր:
_Կաղամբը պատրաստ լինելուց հետո դասավորել բանկաների մեջ, փակել պլաստիկ կափարիչներով և պահել նկուղում։

Ծաղկակաղամբը պատրաստ է ձմռան համար:
Ստացվում է խրթխրթան կաղամբ, շատ անուշաբույր և անհավանական համեղ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում








