Ծաղկակաղամբի մարինադ ձմռան համար

Պահածոներ

Ձմեռն առանց Ծաղկակաղամբի մարինադի կամ թթվի դժվար է պատկերացնել: Մարինացված բանջարեղենը հիանալի հավելում է ինչպես առօրյա, այնպես էլ տոնական սեղանների համար, ուստի խոհարարները բավականին ակտիվորեն թթու են դնում տարբեր բանջարեղեններ ձմռան համար: Չէ՞ որ դրանք կարելի է նույնիսկ տոնական ամանորյա սեղանին մատուցել որպես խորտիկ։

Եկեք այսօր պատրաստենք թթու ծաղկակաղամբ ձմռան համար։ Այս գործը բարդ չէ, սակայն պետք է իմանալ դրա պատրաստման որոշ նրբերանգներ: Ծաղկակաղամբը կաղամբի շատ նուրբ տեսակ է, հետևաբար, որպեսզի այն հնարավորինս պահպանի իր խրթխրթոցը, մնա առաձգական, այն պետք չէ երկար ժամանակ խաշել կամ ստերիլիզացնել: Մյուս կողմից, չպետք է թույլ տալ, որ այն խմորվի բանկաների մեջ և փչանա անբավարար ջերմային մշակման արդյունքում:

Բաղադրիչների առաջարկվող քանակից դուք կստանաք երկու կես լիտրանոց թթու ձմռան համար։

Ծաղկակաղամբի մարինադ

Ծաղկակաղամբի մարինադ ձմռան համար. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ջուր 410 մլ

_Ծաղկակաղամբ 600 գ

_Չոր համեմ 1 ճաշի գդալ

_Գազար 35 գ

_Բուրավետ պղպեղ 4 հատ

_Սև պղպեղի հատիկներ 8 հատ

_Շաքարավազ 30 գ

_Աղ 20 գ

_Սեղանի քացախ 9% 25 մլ

_Սխտոր 2 պճեղ

Ծաղկակաղամբի մարինադ

Ծաղկակաղամբի մարինադ ձմռան համար. Պատրաստման եղանակը

_Կլպել գազարը, 35 գրամը բարակ շերտերի բաժանել և ըստ ցանկության ձևավոր կտրատել ֆիգուրներ։

_Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի։ Խոշոր ծաղկաբույլերը կտրատել 2-3 մասի։ Մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:

_Կաթսայի մեջ եռացնել 1,5 լիտր ջուր։ Կաղամբը լցնել ջրի մեջ և բառացիորեն 1 րոպե թողնել մեջը: Ցանցկեն գդալով հանել ջրից։

_Նույն ջրի մեջ լցնել գազարի կտորները  ու մանրուքները: Ջուրը հասցնել եռման աստիճանի և եփել թույլ կրակի վրա 1,5 րոպե։ Լցնել քամոցի մեջ:

Ծաղկակաղամբի մարինադ

_Մանրէազերծված բանկաների մեջ, յուրաքանչյուրի ներքևի մասում, լցնել մաքրված 1 պճեղ սխտոր՝ կտրատած 2-3 կտորով և գազարի կտորներ։

_Դասավորել բանկաների մեջ կաղամբը և գազարը, փորձեք դա անել հնարավորինս գեղեցիկ:

_Յուրաքանչյուր տարայի մեջ լցնել 4 հատ սև և 2 բուրավետ պղպեղ, համեմ (ընդհանուր 1 թ/գդ):

_Ջուրը եռացնել, լցնել բանկաների մեջ, ծածկել կափարիչներով և թողնել 5 րոպե։

_Բանկաների ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 30 գրամ շաքարավազ և 20 գրամ աղ։ Խառնել մինչև շաքարն ու աղը լուծվեն և հասցնել եռման։

_Եռացնել 1 րոպե, իսկ վերջում ավելացնել 25 մլ քացախ։

Ծաղկակաղամբի մարինադ

Բանկաների մեջ լցնել եռման մարինադը։ Անմիջապես կափարիչներով փակել բանկաները, շրջել գլխիվայր, փաթաթել սրբիչով և թողնել մինչև ամբողջովին սառչի:

Ծաղկակաղամբի մարինադը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք