Ծաղկակաղամբով ձվածեղ թավայի մեջ

Ծաղկակաղամբով ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ծաղկակաղամբով ձվածեղ թավայի մեջ. Այս առողջարար ու հագեցնող ուտեստը հիանալի տարբերակ է սեփական առողջությունը գնահատողների համար: Սա կլինի օրվա հիանալի սկիզբը: Նախաճաշի ավելի լավ տարբերակ չկա, քան վիտամններով հարուստ ու առույգացնող այս ուտեստը:

Նախ, ծաղկակաղամբը մի փոքր պատրաստել թավայի մեջ, ապա լցնել ձվածեղի խառնուրդը և հասցնել վերջնական վիճակի: Նման ձվածեղի վրա կարելի է լրացուցիչ ցանել ցանկացած պանիր, հարմար կլինենի ցանկացած սպիտակ պանիր` աղի կամ անալի:

Ծաղկակաղամբով ձվածեղ

Ծաղկակաղամբով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները 2 անձի համար

  • Ծաղկակաղամբ 150 գ
  • Հավի ձու 3 հատ
  • Կաթ 100 մլ
  • Աղ, պղպեղ` ըստ ճաշակի
  • Խմելի սունելի 1 պտղունց
  • Ջուր 100 մլ
  • Կարագ 50 գ

Ծաղկակաղամբով ձվածեղ

Ծաղկակաղամբով ձվածեղ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ և ցամաքեցնել ծաղկակաղամբը, այնուհետև բաժանել փոքրիկ ծաղկաբույլերի: Դրանք չպետք է լինեն շատ մեծ, որպեսզի եփվելու բավարար ժամանակ ունենան:
  2. Կաղամբը լցնել տապակի մեջ, լցնել ջուրը, եփել 5 րոպե, կափարիչով ծածկված վիճակում:
  3. Երեք մեծ ձու կոտրել ամանի մեջ: Ձվին ավելացնել կաթ: Աղ և պղպեղ անել` ըստ ճաշակի, ավելացնել մի պտղունց խմելի սունելի: Լավ հարել ձվերը և կաթը մինչև համասեռ զանգված ստացվի:
  4. Երբ կաղամբը մի փոքր շոգեխաշվի, հալեցնել կարագը:
  5. Ձվի խառնուրդը լցնել կաղամբի վրա և ծածկել տապակը կափարիչով:
  6. Ձվածեղը եփել 5 րոպե ամենացածր կրակի վրա:
  7. Պատրաստի ուտեստը դնել ափսեի մեջ:

Ծաղկակաղամբով ձվածեղ

Դուք կարող եք մատուցել ձվածեղը տոստերով, բանջարեղենով և կանաչիներով: Ստացվում է շատ համեղ և սննդարար, համեղ նախաճաշ:

Ծաղկակաղամբով ձվածեղը պատրաստ է:
Բարի ախորժակ:

Համեղ նախաճաշ / Պատրաստում ենք նախաճաշ / Ձվածեղի նոր տարբերակ / Համեղ Բաղադրատոմսեր

Խնդրում ենք Գնահատեք