Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ. Հեշտ պատրաստվող, պարզ ընթրիք

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վերջերս ինտերնետում գտա Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկի մի հիանալի բաղադրատոմս, որտեղ ծաղկակաղամբը տապակելու կամ խաշելու կարիք չունի: Որոշեցի փորձել: Ամենադժվարն այս դեպքում կաղամբը քերելն է:

Բայց ես մի փոքր խորամանկության դիմեցի ու այն մանրացրեցի բլենդերով: Դրանից հետո մնում է չնչին գործ՝ պարզապես խառնել բոլոր բաղադրիչները և դնել ջեռոցը: Եվ 20 րոպե անց ձվով և ծաղկակաղամբով ջեռեփուկն իր բույրով բոլորին սեղանի մոտ կկանչի:

Կարող եք ըստ ձեր նախընտրության վերցնել համեմունքները, ավելացնել ավելի շատ բանջարեղեն, բայց եթե դրանք շատ խոնավություն կտան, հարկավոր կլինի ավելացնել ալյուրի քանակը:

Կարող եք ավելացնել նաև պանիր:

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ. Բաղադրությունը

_Ծաղկակաղամբ 0.5 հատ

_Ձու 3 հատ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 8 գ

_Մոցարելա 100 գ

_Բուլղարական պղպեղ 0.5 հատ

_Կարագ 30 գ

_Համեմ 1 փունջ

_Քացախ 3 ճաշի գդալ

_Սխտորի փոշի 1 թեյի գդալ

_Քրքում 1 թեյի գդալ

_Չաման 0,5 թեյի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 0,3 թեյի գդալ

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ. Հեշտ պատրաստվող, պարզ ընթրիք

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Կաղամբը մեջտեղից կտրել, հեռացնելով կոշտ միջուկը և կաղամբը բաժանել ծաղկաբույլերի: Լցնել ամանի մեջ և ավելացնել ջրով, որպեսզի կաղամբն ամբողջությամբ ծածկվի, քացախ ավելացնել և թող մնա 10 րոպե:

_Կաղամբը լվանալ հոսող ջրի տակ և քերել խոշոր քերիչով: Ավելացնել մանր կտրատած համեմ, աղ, պղպեղ, չաման, սխտոր, քրքում, ձիթապտղի յուղ, փխրեցուցիչ, ալյուր և կտրտած բուլղարական պղպեղ: Լավ խառնել ամբողջը:

_Ձվերը թեթևակի հարել և ավելացնել մնացած բաղադրիչներով ամանի մեջ: Լավ խառնել: Ձևամանը յուղել քսել մի փոքր կարագով: Գդալով լցնել ստացված խառնուրդը դրա մեջ և հարթեցնել:

_Թխել 250 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե: Տաք ջեռեփուկի վրա շարել պանրի բարակ շերտեր և թող այն հալվի: Վերջում վրան ցանել մանրացված կանաչիներ:

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկ

Ծաղկակաղամբով և ձվով ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արտակարգ Համեղ, Արագ և Հյութեղ Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով

Խնդրում ենք Գնահատեք