Ծիրանը օշարակով. Գայթակղիչ նրբությամբ, համեղ ու քաղցր պահածո

ծիրանը օշարակով Պահածոներ

Ծիրանը օշարակով. Գայթակղիչ նրբությամբ, համեղ ու քաղցր պահածո, որ ամառային միրգը ձմռանը վայելելու հնարավորություն կտա:

Ձմռանը Ծիրանը օշարակով մատուցելով մեծ հաճույք կպատճառեք, աներևակայելի համեղ և քաղցր մրգային պահածոյի թե հատիկներով, թե նուրբ օշարակով: Հագեցած և պայծառ համ, հոյակապ ամառային բույրը կտարածվի տանը: Անպայման պատրաստեք և չեք փոշմանի: Բոլորին դուր կգա դա այս համային խենթությունը, նույնիսկ կամակոր երեխաները սա մեծ հաճույքով կվայելեն, քանի որ շատ համեղ է ստացվում:
Բաղադրատոմսը կարող եք ինքներդ որոշել, կախված պահածոյացվող ծիրանի քանակից, մենք այստեղ ներկայացնում ենք մեկ լիտր օշարակի չափաբաժինը: Շատ ուրախ կլինենք, եթե ձեզ դուր գա այս տարբերակը: Համը շատ հարուստ է, ամառային և պարզապես հիանալի:

ծիրանը օշարակով

Ծիրանը օշարակով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ծիրան

Օշարակի համար

  • Ջուր 1 լ
  • Շաքար 450 գ
  • Կիտրոնաթթու 0.5 թեյի գդալ

ծիրանը օշարակով

Ծիրան օշարակով. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Լվանալ ծիրանները, կտրել մեջտեղից և հեռացնել կորիզները, ստուգեք, որ ծիրանը որդոտ չլինի:
  2. Այնուհետև կտրատած ծիրանները լցնել մեկ լիտրանոց բանկաների մեջ, որոնք նախապես լվացվել ե
    ն սոդայով:
  3. Լցնել եռացրած ջուր, փակեք կափարիչով և թողնել 15 րոպե: Հեղուկը բանկաներից դատարկելուց հետո լցնել կաթսայի մեջ, ավելացնել կիտրոնաթթու և լցնել շաքարավազը:
  4. Խառնել և դնել կրակին, հենց որ սկսի եռալ, սպասեք, թող ևս 5 րոպե եռա: Լցնել ծիրանների վրա տաք օշարակը, ամուր փակել կափարիչները, ստուգեք, որ դրանք չարտահոսեն, ծածկել բանկաները տաք ծածկոցով, մինչև ամբողջովին սառչեն:

ծիրանը օշարակով

Ծիրանը օշարակով պատրաստ է: Անպայման պատրաստեք այսպիսի համեղ և անուշաբույր ծիրան,

Բարիկ ախորժակ:

Անմահական Թափանցիկ Ծիրանի Կոնֆիտյուր․ Ամենահեշտ ձևը Հայկական Ծիրանը ձմռանը վայելելու

Խնդրում ենք Գնահատեք