Ծովախեցգետնի ձողիկներով աղցան. Նրբաճաշակ և հագեցնող ուտեստ

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս ծովախեցգետնի ձողիկներով աղցանի համար մեզ պետք են նաև սունկ և երկու տեսակի պանիր։

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ծովախեցգետնի ձողիկներ 300 գր

_Սունկ 400 գր

_Ձու 4 հատ

_Սոխ 1 հատ

_Կոշտ պանիր 150 գր

_Հալած պանիր 100 գր

_Մայոնեզ և սամիթ

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան. Պատրաստման եղանակը

_Կոշտ պանիրն ու հալած պանիրը խոշոր քերիչով անցկացնել։

_Ծովախեցգետնի ձողիկները կտրատել փոքր կտորներով:

_Շամպինիոնները տապակել սոխի հետ միասին, մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա, մի քիչ աղ և պղպեղ անել։

_Աղցանը շերտերով հավաքել օղակի մեջ, յուրաքանչյուր շերտը մի փոքր սեղմել և մայոնեզով ցանց անել։

_Կալորիականությունը նվազեցնելու համար մայոնեզի փոխարեն կարելի է վերցնել մածուն, կամ հավասար չափաբաժիններով բնական մածուն և մայոնեզ խառնել։

Շերտերի ձևավորում

_Առաջին շերտը ծովախեցգետնի ձողիկներն են։

_Երկրորդ շերտը քերիչով քերած ձվերն են։

_Երրորդ շերտը սոխով սունկ է։

_Չորրորդ շերտը կոշտ պանիրն է և մայոնեզը։

_Աղցանը մի երկու ժամով դնել սառնարանում։

_Օղակը զգուշորեն հանել և վրան քերել հալած պանիրը: Որպեսզի պանիրը հեշտությամբ քերվի և չկպչի քերիչին, այն պահեք սառցախցիկում 40-60 րոպե։

_Վերջում աղցանը զարդարել մանր կտրատած կանաչիներով և մատուցել։

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան

Սունկը կարելի է վերցնել մարինացված կամ խաշած վիճակում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր Աղցան պարզ և արագ վիտամիններ

Խնդրում ենք Գնահատեք