Ծույլ աղցան. Արագ պատրաստվող թեթև ուտեստ

Ծույլ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Դժվար է պատկերացնել ավելի հեշտ պատրաստվող ծույլ աղցան թե՛ բաղադրիչների քանակով, թե՛ պատրաստման արագությամբ։

Այս աղցանը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին C։

Ծույլ աղցան

Ծույլ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սխտոր 2 պճեղ

_Ձիթապտղի յուղ 6 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Մաղադանոս միայն տերևները 4 մեծ փունջ

_Կոշտ պանիր, նախընտրելի է պարմեզան 40-50 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ

Ծույլ աղցան

Պատրաստման եղանակը

_Մաքրած սխտորը բլենդերի օգնությամբ ճզմել, ձիթապտղի յուղով խառնել, մինչև համասեռ զանգված ստացվի։

_Ավելացնել կիտրոնի հյութը, աղն ու պղպեղը և նորից հարել։

_Մատուցելուց առաջ ամանի մեջ խառնել մանր կտրատած մաղադանոսի տերևները քերած պանրի հետ և վրան լցնել սոուսը։

Ծույլ աղցան

Ի դեպ

Մաղադանոսի փոխարեն նման աղցանի հիմքը կարող են լինել տարբեր կանաչիներ։ Օրինակ՝ համեմ, թարխուն կամ հազար։ Հիմնական բանն այն է, որ տերևները երիտասարդ են և փափուկ: Եվ փորձեք գնել պանիր, որը հնարավորինս նման է պարմեզանին կամ գոնե դրանից վատը չէ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաղամբով նոր աղցան

Խնդրում ենք Գնահատեք