Այսօր առաջարկում ենք փորձել տնական, համեղ Կաթնաշոռով հաց։
Եթե կարծում եք, որ տնական հաց պատրաստելը շատ ժամանակ է պահանջում, ես ձեզ կզարմացնեմ։ Ամենապարզ խմորը հունցում եմ 5 րոպեում ու անմիջապես ուղարկում ջեռոց։ Պետք չէ սպասել, մինչև խմորը հասունանա, քանի որ այն խմորիչ չի պարունակում։ Եվ կհամոզվեք, որ հատուկ սարքեր պետք չեն, որ կարողանաք հաց թխել:
Որպեսզի ձեր հացը փարթամ և համեղ լինի, օգտագործեք բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանում։ Եթե ժամանակ ունեք, ապա դրանք նախապես հանեք սառնարանից, այլապես պարզապես տաքացրեք։ Մածունն ու կաթնաշոռը կարելի է դնել միկրոալիքային վառարանում, իսկ ձուն մի քանի րոպե թողնել տաք ջրի մեջ։

Կաթնաշոռով հաց․ Բաղադրիչներ
— Ցորենի ալյուր 400 գ
— Մածուն 200 մլ
— Կաթնաշոռ 200 գ
— Ձու 1 հատ
— Սոդա 1 թեյի գդալ
— Աղ 1 թեյի գդալ
— Շաքարավազ 1 թեյի գդալ
— Արևածաղկի սերմեր ըստ ճաշակի
— Դդումի սերմեր ըստ ճաշակի

Կաթնաշոռով հաց․ Պատրաստման եղանակը
— Մածունը խառնել սոդայի հետ։ Ավելացնել կաթնաշոռը և լավ խառնել բաղադրիչները մինչև հարթ լինի։
— Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, աղը, սերմերը, խառնել։
— Ալյուրը մաս-մաս մաղել մածուն-կաթնաշոռի խառնուրդի մեջ։ Առաձգական խմոր հունցել։
— Թխելու տապակը ծածկել յուղաթղթով և խմորը դնել դրա վրա։
— Խմորը մի փոքր հարթեցնել, վրան կտրվածքներ անել ու սերմեր ցանել։
— Թխել 10 րոպե նախապես մինչև 200°C տաքացրած ջեռոցում, այնուհետև իջեցնել ջերմաստիճանը մինչև 180°C և հացը թխել ևս 40 րոպե։

Առանց խմորիչի հացը ջեռոցից հանելուց հետո անպայման ծածկեք սրբիչով և թող ամբողջովին սառչի։
Դուք կարող եք օգտագործել ցանկացած սերմ, բայց դդումի և արևածաղկի սերմերը, իմ կարծիքով, լավագույնս համապատասխանում են: Հացը կարող եք մատուցել առաջին և երկրորդ ճաշատեսակների համար կամ դրանով սենդվիչներ պատրաստել։
Բարի ախորժակ։
Տեսանյութ
Ֆիթնես հաց







