Պարզ կաղամբով աղցան. Այս նախուտեստի յուրահատկությունն այն սոուսի մեջ է որն ավելացնելու ենք վերջում

կաղամբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես պատրաստել համեղ ու պարզ Կաղամբով աղցան տնական մայոնեզով:

Մայոնեզը աղցանների ամենատարածված սոուսն է։ Սա բազմակողմանի սոուս է, որը կարող է համեղ դարձնել ցանկացած ուտեստ:

Ֆրանսիայում մայոնեզը պաշտոնապես հայտնվել է 18-րդ դարում։ Սակայն նմանատիպ սոուսներ պատրաստում էին Հին Եգիպտոսում և Հռոմում։ Ի դեպ, հին ժամանակներում մարդիկ մայոնեզի նման սոուսներ էին ստեղծում աղցանները համեմելու համար։ Ճիշտ է, այն ժամանակ աղցանը կանաչեղենի խառնուրդ էր՝ սամիթ, մաղադանոս և սոխ: Մայոնեզը կանաչեղենին հետաքրքիր համ էր տալիս։

Երկրների և ժողովուրդների էվոլյուցիայի ընթացքում մայոնեզի բաղադրատոմսն անցավ Իսպանիա։ Այնտեղից այն տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ ամբողջությամբ արդիականացվել է։

կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Բաղադրությունը

_կաղամբ — 300 գ

_համեմունքներ — կես թեյի գդալ

_գազար — 1 կտոր

_մեղր — 1 թեյի գդալ

_սոխ — 1 հատ

_մանանեխ — 1 թեյի գդալ

_բուսական յուղ — 6 ճաշի գդալ

_սխտոր — 1 պճեղ

_կիտրոնի հյութ — 1,5 ճաշի գդալ

կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը

_Մի ամանի մեջ խառնել մեղրը, մանանեխը և ճզմած սխտորը։ Խառնուրդի մեջ լցնել կիտրոնի հյութը և բուսական յուղը, լցնել համեմունքներ։ Այս զանգվածը հարել հարիչով կամ բլենդերով, մինչև բաղադրիչներն ամբողջությամբ խառնվեն։

_Կաղամբը կտրատել շերտերով, գազարը մանր քերիչով անցկացնել, բանջարեղենը մի ամանի մեջ միացնել։

_Կտրել սոխը կես օղակներով, ավելացնել գազար-կաղամբի խառնուրդի մեջ:

_ Ստացված մայոնեզը լցնել բանջարեղենի վրա:

_Ամենք ինչ խնամքով խառնել, ստանալ համեղ աղցան։

կաղամբով աղցան

Այս ուտեստը բավական յուրահատուկ է, բայց առողջարար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական մայոնեզ

Խնդրում ենք Գնահատեք