Կաղամբով աղցան. Հագեցնող նախուտեստ ամեն օրվա համար

Կաղամբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել յուրահատուկ Կաղամբով աղցան: Այս բաղադրատոմսը նրանց համար է, ովքեր արդեն ձանձրացրել են ստանդարտ աղցաններից։

Այստեղ մեզ պետք կգա պահածոյացված ոլոռ, խաշած կարտոֆիլ և սոխ: Առողջ խրթխրթան կաղամբը և տնական սոուսը աղցանին իսկապես յուրահատուկ համ են հաղորդում:

Կաղամբով աղցան

Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թեկուզ ամեն օր մատուցվող, ամենահագեցնող կաղամբով աղցանը։ Սա պարզապես գտածո է:

Կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կարտոֆիլ 600 գ

_Կարմիր կաղամբ 300 գ

_Սոխ 1 հատ

_Մարինացված վարունգ 5 հատ

_Պահածոյացված ոլոռ 200 գ

_Արևածաղկի ձեթ 200 մլ

_Ձու 1 հատ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ 2 թեյի գդալ

_Մանանեխ 1 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Կիտրոնի հյութ 30 մլ

Կաղամբով աղցան

Կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլները կեղևով եփել աղ արած ջրի մեջ։

_Կաղամբը մանր կտրատել։ Լցնել ափսեի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ աղ և լավ տրորել։

_Կտրել սոխը կես օղակներով, դնել խորը ամանի մեջ, լցնել եռման ջուր և թողնել 5 րոպե։ Այսպիսով, համն ավելի մեղմ կլինի:

_Այդ ընթացքում մաքրել կարտոֆիլը և կտրատել փոքր խորանարդներով կամ ձողիկներով։

_Մարինացված վարունգները կլոր կտրատել։ Ոլոռի հյութը քամել։

_Ջրից հանել մանր կտրատած սոխը և մի ամանի մեջ խառնել բոլոր բաղադրիչները։

_Պատրաստել սոուսը՝ բլենդերի ամանի մեջ հարել բուսական յուղը, ձուն, մանանեխը, շաքարավազը և աղը։

_Վերջում սոուսին ավելացնել ճզմած սխտորն ու կես կիտրոնի հյութը։ Կրկին հարել բլենդերով, մինչև համասեռ զանգված ստացվի:

_Ստացված սոուսը լցնել բանջարեղենով ամանի մեջ։ Ամեն ինչ զգուշորեն խառնել և կարող եք անմիջապես մատուցել:

Կաղամբով աղցան

Այս ախորժելի աղցանը կարելի է համարել լիովին ինքնաբավ ուտեստ։ Ի վերջո, 300 գրամը բավական է քաղցը հագեցնելու համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ Կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք