Կաղամբով աղցան. Վիտամիններով հագեցած պասային ուտեստ

Կաղամբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Քերած Կաղամբով աղցանը բանջարեղենով թեթև դետոքսի տարբերակ է։ Այն ոչ միայն «մաքրում» է ստամոքսն ու աղիքները տոքսիններից, այլև մեզ վիտամինների հսկայական բաժին է մատակարարում։

Կաղամբով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչները

_Միջին բազուկ 1 հատ

_Գազար 3 հատ

_Կաղամբ 0,5 գլուխ

_Ձիթապտղի ձեթ 2 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Կարմիր փոքրիկ չիլի պղպեղ 1 հատ

 

Թեթև ուտեստ գազարով

Պատրաստման եղանակը

_Կաղամբը, ճակնդեղը (հում) և գազարը մանր կտրատել կամ քերել միջին քերիչով։

_Կաղամբը լցնել ամանի մեջ, աղ անել ու ձեռքերով տրորել։

_Ավելացնել գազարն ու ճակնդեղը:

_Պղպեղ անել, լցնել ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը և խառնել։

Կաղամբով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք