Այս կաղամբով աղցանը հետաքրքիր է նրանով, որ պատրաստվում է երիտասարդ կաղամբով և շատերի կողմից սիրված ծովախեցգետնի ձողիկներով։

Կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 700 գր
_Պրաս սոխ 1 հատ
_Ծովախեցգետնի ձողիկներ 300 գր
_Պանիր 100 գր
Սոուսի համար
_Թթվասեր 200 գր
_Աղ 1/4 թեյի գդալ
_Չոր սխտոր 0,5 թեյի գդալ կամ ըստ ճաշակի
_Քաղցր մանանեխ 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
_Կաղամբը մանր կտրատել ու ձեռքերով մի քիչ տրորել։
_Սոխը կտրատել բարակ օղակներով, խեցգետնի ձողիկները՝ մանր։
_Խառնել բոլոր բաղադրիչները:
_Քերել պանիր խոշոր քերիչով և ավելացնել աղցանին։
_Սոուսի համար խառնել բոլոր բաղադրիչները, մինչև հարթվի:
_Աղցանը հագեցնել սոուսով և անմիջապես մատուցել։
_Կարող եք ձեր աղցանին ըստ ցանկության կանաչի ավելացնել, դա էլ ավելի ինքնատիպություն կտա:

Պանրի և ծովախեցգետնի ձողիկների շնորհիվ աղցանը շատ հագեցնող է ստացվում:
Այն դյուրամարս է և հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների, մսային և ձկան ուտեստների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







