Առաջարկում եմ այսօր պատրաստել կաղամբով աղցան, որը նախուտեստների թարմ մատուցում է: Ապխտած երշիկով, թեթև ուտեստը կգոհացնի ձեզ:
Աղցանը յուրահատուկ համ ունի, շատ հետաքրքիր է, պետք է այն անպայման փորձել:

Կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 400 գր
_Պահածոյացված եգիպտացորեն 0,5 բանկա
_Գազար 1 հատ
_Ապխտած պանիր 100 գր
_Երշիկ ապխտած 50 գր
_Սխտոր 2 պճեղ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ 2-3 ճաշի գդալ

Կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը
_Բարակ կտրատել կաղամբը, քերել գազարը խոշոր քերիչով:
_Կտրել երշիկը բարակ շերտերով, քերել ապխտած պանիրը խոշոր քերիչով:
_Խառնել գազարն ու կաղամբը, ավելացնել պանիրը, երշիկը, կանաչիները, ճզմած սխտորը, եգիպտացորենը:
_Աղցանը խառնել և փորձել, եթե աղը քիչ է, ավելացնել, պղպեղ անել:
_Աղցանը համեմել մայոնեզով կամ թթվասերով և մատուցել սեղանին:

Կարելի է ապխտած պանիրը փոխարինել սովորական պանրով, վերցնել ապխտած երշիկի փոխարեն կիսածխեցրած, որսորդական երշիկ:
Այս աղցանը հիանալի կերպով զուգորդվում է տարբեր կողմնակի ուտեստների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան պարզ և արագ վիտամիններ







