Համեղ Կաղամբով թեթև աղցանը բոլոր առիթների համար:
Հիանալի նախուտեստ ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ մատուցելու համար: Ինձ այն շատ է դուր եկել: ՈՒզում եմ նշել, որ կարծես թե սովորական այս աղցանի յուրահատկությունը սոուսն է:

Կաղամբով թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 1 փոքր
_Կանաչ սոխ 4-5 հատ
_Սամիթի փունջ 30 գր
_Աղ 0,5 թեյի գդալ
_Ձիթապտղի յուղ 4-5 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Պղպեղ 1/4 թեյի գդալ

Կաղամբով թեթև աղցան. Պատրաստման եղանակը
_Կաղամբը բարակ շերտատել, սամիթն ու կանաչ սոխը մանր կտրատել։
_Առանձին խառնել ձիթապտղի յուղը (կարող եք վերցնել արևածաղկի ձեթ), ավելացնել կիտրոնի հյութը, շաքարավազը, աղը, աղացած պղպեղի խառնուրդը։
_Կաղամբը, սոխը, սամիթը լցնել ամանի մեջ, համեմել աղցանը սոուսով և խառնել։

Չնայած այն հանգամանքին, որ սա ամենապարզ աղցանն է, այն աննկարագրելի համեղ է։ Պատրաստեք և չեք փոշմանի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
7 աղցան պահքի համար







