Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ. Այս հիանալի խորտիկը ցանկացած սեղանին հարմար կլինի

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադը ձեր երբևէ համտեսած լավագույն բաղադրատոմսը կլինի: Մեկ անգամ փորձելով նման պահածո, դուք ամեն անգամ կպատրաստեք այն, քանի որ աներևակայելի համեղ է ստացվում:

Ձմռան համար հիանալի խորտիկ, այն սեղանից անհետանում է բառացիորեն մի քանի ակնթարթում, որովհետև շատ, աննկարագրելի համեղ է:

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բուլղարական պղպեղ 3 կգ

_2 գազար

_1 կգ կաղամբ

_1 գլուխ սխտոր

_Կծու պղպեղ՝ ըստ ճաշակի

_Մաղադանոս 1/2 փունջ

Մարինադ 1 լիտր ջրի համար

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 150 գ

_Քացախ 9% 150 մլ

_Բուսական յուղ 100 մլ

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ. Պատրաստման եղանակը

_Սկզբի համար կտրել բուլղարական պղպեղի ցողունը, մաքրել սերմերը: Այնուհետև մաքրած պղպեղը մի քանի րոպեով գցել եռացող ջրի մեջ, մի փոքր փափկեն, ապա հանել և թողնել, որ սառչի:

_Այժմ բաղադրիչների նախապատրաստման փուլն է: Կաղամբը մանր կտրատել, լցնել խորը ամանի մեջ, ապա սխտորը մանր կտրատել, գազարը քերել, կծու պղպեղը կտրատել շերտերով, կանաչիները լավ մանրացնել:

_Բոլոր մանրացված մթերքները լցնել խորը ամանի մեջ, հավասար խառնել և պղպեղը սեղմելով լցնել պատրաստի միջուկով: Այժմ պետք է պղպեղը դասավորել բանկաների մեջ:

_Հիմա ժամանակն է պատրաստել մարինադը: Դրա համար ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, շաքար, դնել վառարանի վրա, հենց եռա, լցնել քացախը և բուսական յուղը, թող նորից եռա:

_Լցնել դեռ տաք մարինադը բանկաների մեջ, ծածկել կափարիչներով և դնել ստերիլիզացման: Կաթսայի մեջ սրբիչ փռել, ջուր լցնել մինչև բանկաների ուսերը: Մանրէազերծել ջրի եռման պահից սկսած 25 րոպե: Հետո փակել կափարիչներով:

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ

Կաղամբով լցոնած պղպեղի մարինադը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս առանց էսենցիայի

Խնդրում ենք Գնահատեք