Կաղամբով նախուտեստ. Անպայման պատրաստեք այս թեթև ուտեստը, այն շատ տեղին կլինի ցանկացած սեղանի վրա

Կաղամբով նախուտեստ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաղամբով նախուտեստ պատրաստելու տարբերակները շատ են: Կաղամբն ունիվերսալ բանջարեղեն է, գլխավորը այն պատրաստել կարողանալն է։

Պատրաստեք այս նախուտեստը և փորձեք ուրախացնել ձեր սիրելիներին: Մեր առաջարկած բաղադրատոմսը շատ պարզ է և արագ, և արդյունքը իդեալականորեն համակցվում է սեղանին դրված այլ ուտեստների հետ:

Մթերքների այս քանակից ստացվում է 2 հատ կես լիտրանոց բանկայով մարինադ:

Կաղամբով նախուտեստ

Կաղամբով նախուտեստ. Բաղադրիչները

_ Կաղամբ — 1-1,2 կգ

_ Գազար — 1 միջին

_ Սխտոր — 3 պճեղ

_ Կանաչ խնձոր — 1 հատ (ցանկալի է թթու)

Մարինադի համար.

_ Ջուր — 0,5 լիտր

_ Աղ — 1 ճաշի գդալ

_ Շաքարավազ — 2 ճաշի գդալ

_ Մեխակ — 2 հատ

_ Աղացած սև պղպեղ — 0,5 թեյի գդալ

_ Բուսական յուղ առանց հոտի — 4 ճաշի գդալ

_ Խնձորի քացախ 6% — 4 ճաշի գդալ

_ Կարող եք ավելացնել դափնու տերև և բուրավետ պղպեղ (ըստ ցանկության, ես չեմ ավելացնում)

Կաղամբով նախուտեստ

Կաղամբով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_ Մի գլուխ կաղամբը մանր կտրատել, որպեսզի կաղամբն ավելի արագ պատրաստվի, քանի որ մեծ կտորներն ավելի երկար կմարինացվեն։

_ Հում գազարը մաքրել և շերտերով կտրատել, կարող եք նաև քերել խոշոր քերիչով։

_ Կաղամբն ու գազարը խառնել իրար, հետո տեղափոխել խորը կաթսայի մեջ՝ մարինացնելու։

_ Սկսենք պատրաստել մարինադը։ Եռացրած ջրին ավելացնել աղը, շաքարավազը, ինչպես նաև աղացած սև պղպեղը։ Կարելի է ավելացնել բուրավետ պղպեղ և դափնու տերև։

_ Բաղադրիչները դնել կրակին, հասցնել եռման, դրանից հետո պահել ևս մեկուկես րոպե։

_ Լցնել բուսական յուղ և խնձորի քացախ, ավելացնել մի գլուխ սխտոր, որը կտրատված է շերտերով: Սա մարինադին համ կհաղորդի:

_ Խնձորը նույնպես շերտերով կտրատել, ավելացնել մանրացված բանջարեղենին և խառնել:

_ Լցնել մարինադը և մանրակրկիտ խառնել։

_ Կաթսան ծածկել որևէ հարմար ափսեով, վրան դնել ծանրոց, կարող եք օգտագործել մեծ ջրի շիշ:

_ Սպասեք 1 ժամ։ Դրանից հետո թթու կաղամբը պատրաստ է։ Շատ համեղ ու ախորժելի է ստացվում։

Կաղամբով նախուտեստ

Կարելի է դնել սառնարանը մինչև սառչի։ Ավելի լավ է պահել սառնարանում ապակե տարայի մեջ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մալականի թթու

Խնդրում ենք Գնահատեք