Կաղամբով և գազարով աղցան. Վիտամիններով հագեցած նախուտեստը հիանալի միջոց է ձեր իմունային համակարգը ամրացնելու համար

Կաղամբով և գազարով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կաղամբով և գազարով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ մթերքները մատչելի են, աղցանը՝ առողջարար։

Նման աղցանն առավոտյան էներգիա է հաղորդում և օրգանիզմին տալիս է վիտամիններ և սննդարար նյութեր ամբողջ օրվա համար։

Գազարն ու կաղամբը լիովին բավարար են, որպեսզի աղցանը վիտամիններով հարուստ լինի, սակայն խնձորն ու կիտրոնի հյութն ամենևին չեն խանգարի, և ընդհակառակը, աղցանին էլ ավելի թարմություն կհաղորդեն։

Կաղամբով և գազարով աղցան

Կաղամբով և գազարով աղցան. Բաղադրիչներ

_Սպիտակ կաղամբ — 200 գ

_Գազար — 1 հատ

_Խնձոր — 1 հատ

_Կիտրոն — 0,5 հատ

_Շաքարավազ — 0,5 թեյի գդալ

_Աղ — 1 թեյի գդալ

_Բուսական յուղ — 1 ճաշի գդալ

Կաղամբով և գազարով աղցան Կաղամբով և գազարով աղցան

Կաղամբով և գազարով աղցան. Պատրաստման եղանակը

_Կաղամբը քերիչով քերել կամ դանակով մանր կտրատել։ Ավելացնել մի պտղունց աղ և ձեռքերով լավ հունցել, որպեսզի հյութ արձակի։ Սա հատկապես վերաբերում է կաղամբի ձմեռային սորտերին: Կաղամբը լցնել ամանի մեջ։

_Գազարները կտրատել բարակ շերտերով կամ քերել կորեական գազարի քերիչով և լցնել կաղամբով ամանի մեջ։

_Խնձորը կտրատել շերտերով, ավելացնել աղցանի մնացած բաղադրիչներին։

_Ավելացնել շաքարավազը և մնացած աղը։

_Աղցանի վրա լցնել կիտրոնի հյութը և ձեռքերով լավ խառնել, որպեսզի կիտրոնի հյութը ծածկի խնձորները և թույլ չտա դրանց աղցանի մեջ օքսիդանալ և մգանալ։

_Այժմ ավելացրեք բուսական յուղը և կրկին լավ խառնեք աղցանը ձեթով։

Կաղամբով և գազարով աղցան

Սեղանին այս աղցանը կաղամբով և գազարով մատուցվում է թարմ հացով, զարդարելով մաղադանոսով և խնձորի կտորներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արտակարգ համեղ աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք