Կանաչիով և հացով ձվածեղ. Ամենօրյա հասարակ, համեղ, հագեցնող նախաճաշ 

Կանաչիով և հացով ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կանաչիով և հացով ձվածեղ. Ամենօրյա հասարակ, համեղ, հագեցնող նախաճաշ

Խոհարարական նոր գրքերում ավելի ու ավելի շատ ուշադրություն է դարձվում գեղեցիկ պատկերին և ուտեստի անսովորությանը: Միայն քչերն են պատրաստում նման բաղադրատոմսերով: Դրանց համար պահանջվող մթերքներն ավելի ել հաճախ թանկ են, իսկ պատրաստման գործընթացը պահանջում է որոշակի հմտություններ, տեխնիկա և ժամանակ:

Հին գրքերի բաղադրատոմսերն այլ թեմա են: Այնտեղի բաղադրատոմսերը պարզ են և մատչելի, ինչպես օրինակ այս նախաճաշը:

Այն հիշեցնում է վառարանում թխած ձվերը: Սպիտակ հացի կտորներն ուտեստն ավելի հագեցնող են դարձնում: Իհարկե, դիետայի հետևողների համար նախաճաշը չափազանց բարձր կալորիականություն կունենա: Բայց երբեմն կարող եք ձեզ թույլ տալ նման թուլություն: Քանի որ նախաճաշն իրոք խենթորեն համեղ է: Եվ շատ արագ է պատրաստվում:

Կանաչիով և հացով ձվածեղ

Կանաչիով և հացով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 4 հատ
  • Բոքոն հաց 150 գ
  • Կոշտ պանիր 50 գ
  • Կարագ 50 գ
  • Կաթ 2 ճաշի գդալ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Կանաչիներ` ըստ ճաշակի

Կանաչիով և հացով ձվածեղ

Կանաչիով և հացով ձվածեղ. Պատրաստման եղանակը

  1. Վերցրեք բարձրորակ կաղապար կամ կաթսա և մեջը քսել յուղ: Կտրել հացը փոքր խորանարդներով և լցնել տարայի մեջ, աղ անել և ավելացնել յուղի կեսը:
  2. Պանիրը խոշոր քերիչով անցկացնել և լցնել հացի վրա: Չորս խորշ անել հացի խառնուրդի մեջ և յուրաքանչյուրի մեջ ձու կոտրել:
  3. Ավելացնել աղ, պղպեղ և մնացած յուղը: Վրան կաթը լցնել:
  4. Ջեռոցը տաքացրեք 200 աստիճանով և 10-15 րոպե եփեք ձու: Վրան ցանել կտրատած կանաչիներ և մատուցել տաք վիճակում:

Կանաչիով և հացով ձվածեղ

Նախաճաշի այս տարբերակը ձեր օրը սկսելու հիանալի միջոց է: Ձվերի հետ միասին կարող եք մի քիչ միս ավելացնել ուտեստին, օրինակ՝ ապխտած հավի կրծքամիս կամ երշիկ:

Կանաչիով և հացով ձվածեղը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք