Ներկայացնում ենք ձեզ հագեցնող կանաչ աղցանի պարզ բաղադրատոմս:
Այն շատ համեղ և արագ է ստացվում:

Անհրաժեշտ բաղադրիչները
_Հազարի տերևների խառնուրդ՝ 200 գր
_Պինդ խաշած ձու 2 հատ
_Պանիր 100 գր
_Մածուն 100 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Թարմ վարունգ 2 հատ

Պատրաստման եղանակը
_Հազարի տերևները լվանալ, չորացնել և մանր կտրատել։
_Լվանալ վարունգը և կտրել բարակ շերտերով: Ամեն ինչ լցնել աղցանի ամանի մեջ, համեմել աղով և պղպեղով, խառնել։
_Այս ուտեստի մեջ կարող եք օգտագործել կանաչ սալաթների ցանկացած հավաքածու՝ հազար, ռուկոլա, եգիպտացորենի հազար և այլն։
_Պանիրը քերել խոշոր քերիչով։ Մաքրել ձվերը և դանակով կտրատել խոշոր կտորներով։
_Աղցանի վրա լցնել մածուն, վրան ցանել պանիր, ապա ձու։ Առանց խառնելու մատուցել։

Թեթև, կանաչ աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով աղցան







