Կանաչ բորշչ. Թեթև, հագեցնող և համեղ ապուր

Կանաչ բորշչ ԱՊՈՒՐՆԵՐ

Կանաչ բորշչ. Թեթև, հագեցնող և համեղ ապուր

Եթե ​​ձմռանը ցանկանում եք ունենալ հարուստ կարմիր բորշչ, ապա ամռանը կանաչն է ցանկալի: Ավելի թեթև, բայց ոչ պակաս հագեցնող, այն լավ է թե տաք, թե սառը վիճակում: Թրթնջուկով ուտեստների անվանակարգում, անկասկած, հաղթում է բելառուսական կանաչ բորշչը:

Նման բորշչը պատրաստվում է երկու տեսակի մսով: Համն ավելի հավասարակշռված է, իսկ արգանակը՝ թեթև: Այս դեպքում մենք առաջարկում ենք օգտագործել թռչնի միս և խոզի լեզու: Մի խնայեք կանաչին: Իրոք, այս ուտեստում այն առանցքային դեր է խաղում: Եվ իհարկե, առանց թթվասերի դժվար է պատկերացնել:

Կանաչ բորշչ

Կանաչ բորշչ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թրթնջուկ 1 փունջ

_Ձու 4 հատ

_Թռչնամիս 150-200 գ

_Խոզի լեզու 1 հատ

_Սոխ 1 հատ

_Կարտոֆիլ 4 հատ

_Գազար 1 հատ

_Ջուր 5 լ

_Թթվասեր՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Կանաչ բորշչ

Կանաչ բորշչ

Կանաչ բորշչ. Պատրաստման եղանակը

_Թռչնամիսը և մաքրված խոզի լեզուն կտրատել խորանարդներով և եփել, պարբերաբար վերցնել քափը՝ եփվելու ընթացքում: Արգանակն ավելի պարզ կստացվի:

_Այնուհետև ավելացնել մաքրված գազարն ու ամբողջական սոխը և եփել մինչև փափկի:

_Դրանից հետո քամել, բանջարեղենն այլևս պետք չի: Եփել ձուն մինչև պնդանա:

_Կարտոֆիլը մանր կտրատել և ավելացնել ապուրին: Կարտոֆիլի եփվելուց հետո, ավելացնել կտրատած ձվերը:

_Լվանալ թրթնջուկը և կտրատել: Ավելացնել բորշչին՝ պատրաստ լինելուց 5 րոպե առաջ, համեմել աղով և պղպեղով:

Կանաչ բորշչ

Կանաչ բորշչ

Ձուն պարտադիր չէ կտրատել և ավելացնել ճաշը պատրաստելու ընթացքում: Մատուցելուց անմիջապես առաջ կարելի է կիսել 2 մասի կամ   հարած հում ձու ավելացնել ապուրին:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ինչպես եփել դդումով ապուր

Խնդրում ենք Գնահատեք