Կանաչ լոբով աղցան. Գունեղ և համեղ, հագեցնող ուտեստ

Կանաչ լոբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կանաչ լոբով աղցան ձվով և մոցարելլայով: Այս աղցանի լավ հավելում կլինի կեղևով խաշած կարտոֆիլը։

Կանաչ լոբով աղցան

Կանաչ լոբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սառեցված կանաչ լոբի 400 գր

_Ձու 4 հատ

_Մոցարելլա 200 գր

_Չերի լոլիկ 100 գր

_Կարմիր քաղցր սոխ 1 հատ

Սոուսի համար

_Ձիթապտղի յուղ 50 մլ

_Կիտրոնի քառորդ մասի հյութը

_Մանանեխ 0,5 թեյի գդալ

_Աղ, աղացած սև պղպեղ

Կանաչ լոբով աղցան

Կանաչ լոբով աղցան. Պատրաստման եղանակը

_Սառեցրած լոբին 5 րոպե լցնել եռման ջրի մեջ, այնուհետև լցնել քամոցի մեջ և ցամաքեցնել։

_Պինդ եփած ձուն մաքրել և շրջանաձև կտրատել։

_Մոցարելլան ձեռքերով մանրացնել։ Կարմիր սոխը կտրատել բարակ շերտերով, վրան լցնել եռման ջուր, ապա անմիջապես՝ սառցե ջուր։

_Սոուսի համար բոլոր բաղադրիչները խառնել փակ տարայի մեջ՝ լավ թափահարել:

_Բոլոր բաղադրիչները, բացի ձվերից, զգուշորեն խառնել աղցանի ամանի մեջ՝ ցողելով սոուսով: Վրան դնել ձվերը և մատուցել։

Կանաչ լոբով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք