Կանաչ լոլիկի թթու. Տակառում թթվեցրածի համով այս լոլիկների համը հաստատ չեք շփոթի այլ բաղադրատոմսերի հետ:
Կանաչ լոլիկը ստացվում է քաղցր և թթու, խրթխրթան, բուրավետ, դրանք ավելի շատ հիշեցնում են թթու բանջարեղենը, քան այլ բաղադրատոմսերով պատրաստված լոլիկի պահածոները:

Կանաչ լոլիկի թթու. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կանաչ լոլիկ
_ կանաչիներ պահածոներ պատրաստելու համար
_ համեմունքներ
_ սխտոր

Կանաչ լոլիկի թթու. Պատրաստման եղանակը
_ Պլաստիկ դույլի մեջ լցնել կանաչիները՝ սամիթի հովանոցներ, հաղարջի և կեռասի տերևներ, դափնու տերև, կծու պղպեղի կտորներ, սխտոր, պղպեղի հատիկներ և բուրավետ պղպեղ, համեմի և մանանեխի սերմեր, նեխուր։ Դրեք ամեն ինչ ձեր ցանկությամբ, ինչպես սովորաբար անում եք լոլիկի պահածոյացման ժամանակ:
_ Դույլի մեջ շարեկ լոլիկը։
_ Աղաջրի համար վերցնել 1լ ջրին 3,5 ճաշի գդալ աղ: Հաշվարկել աղի քանակը՝ ելնելով ձեզ անհրաժեշտ ջրի քանակից:
_ Լցնել աղաջուրը, վրան դնել ծանրոց և ծածկել կափարիչով:
_ 2 շաբաթ թողնել տաք սենյակում, որ խմորվի։
_ Երկու շաբաթ անց արդեն պատրաստված, շատ համեղ լոլիկները կարող եք փորձել և վերադասավորել նկուղում պահեստավորման համար, որտեղ դրանք երկար ժամանակ կպահվեն։

Միանգամից մի քանի դույլ պատրաստեք և հաստատ չեք զղջա, որ ժամանակ եք ծախսել այս նախուտեստը պատրաստելու համար։
Հարմար է ոչ միայն կանաչ լոլիկը, գլխավորն այն է, որ դրանք լինեն ամուր ու անվնաս։
Բարի ախորժակ:







