Կանաչ լոլիկի մարինադ. Ձմռանն անփոխարինելի պահածո
Բերքահավաքի սեզոնը սկսվել է, իսկ կանաչ լոլիկի թթուն ամենաշատ պատրաստվողներից մեկն է: Ավանդաբար, պահածոյացվում է կարմիր լոլիկը, բայց չհասած լոլիկի թթուն նույնիսկ ավելի համեղ է ստացվում:
Այս բաղադրատոմսի բաղադրիչները նախատեսված են 1.5 լ բանկայի համար: Խորհուրդ եմ տալիս անմիջապես բազմապատկել առնվազն երեքով, հակառակ դեպքում ձմռանը ոչինչ չի մնա: Համոզված եմ, որ երբ համտեսեք այս խրթխրթան. թթու կանաչ լոլիկը, կցանկանաք պատրաստել ամեն տարի:

Կանաչ լոլիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 1 կգ
_Սխտոր 3 պճեղ
_Անուշաբույր պղպեղ 3 հատ
_Սև պղպեղ 6 հատ
_Դափնու տերև 1 հատ
_Շաքար 1 ճաշի գդալ
_Աղ 1 ճաշի գդալ
_Քացախ 1.5 ճաշի գդալ
_Սամիթ` ըստ ճաշակի
_Մաղադանոս` ըստ ճաշակի
_Աղացած կարմիր պղպեղ` ըստ ճաշակի


Կանաչ լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը
_Լվանալ կանաչ լոլիկը և զգուշորեն կտրել ցողունը:
_Պղպեղը, դափնու տերևը, սամիթը և մաղադանոսը դնել 1,5 լիտր տարայի ներքևի մասում:
_Շարել լոլիկը մինչև բանկայի կեսը: Դնել կանաչիների մեկ այլ շերտ, այնուհետև ավելացնել լոլիկը՝ մինչև վերջ:
_Լցնել եռացրած ջուրը բանկայի մեջ և ծածկել կափարիչով, թողնել 15 րոպե:
_Դատարկել, ապա նորից լցնել եռացող ջուր, ծածկել և թողնել ևս 20 րոպե:
_Քամել ջուրը կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի: Այդ ընթացքում բանկայի մեջ ավելացնել աղ, շաքար և քացախ:
_Լցնել եռացրած ջուրը և ամուր փակել կափարիչը: Փակված բանկան գլխիվայր շրջել և ծածկել սրբիչով: Թողնել ամբողջովին սառչի:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խառը թթու







