Կանաչ լոլիկով աղցան. Շատ համեղ և յուրահատուկ պահածո

Կանաչ լոլիկով աղցան Պահածոներ

Կանաչ լոլիկով աղցան. Արագ պատրաստվող նախուտեստ:

Լոլիկն ունի մեկ հետաքրքիր հատկություն. Նույնիսկ չհասած, կանաչ վիճակում, դրանք հիանալի են պահածոյացման և աղցանների համար, դրանք կարելի է թթու դնել և դարձնել շքեղ խորտիկ:

Կանաչ լոլիկով աղցան

Կանաչ լոլիկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կանաչ կամ թեթև կարմրող լոլիկ 2 կգ

_Սոխ 4 հատ

_Կծու պղպեղ 2 հատ

_Աղ 1 ճաշի գդալ

_Մանանեխի սերմեր 2 ճաշի գդալ

_Համեմի սերմեր 1 թեյի գդալ

_Ջուր 1 լ

_Քացախ 9% 70 մլ

_Շաքար 4-6 ճաշի գդալ

_Աղ 1 ճաշի գդալ

_Պղպեղի հատիկ 10 հատ

Կանաչ լոլիկ սխտորով

Լոլիկը տոմատի հյութում

Կանաչ լոլիկով աղցան. Պատրաստման եղանակը

_Լվանալ լոլիկը և կտրել հաստ շրջանակներով կամ շերտերով:

_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով, կծու պղպեղը` շերտերով:

_Խառնել բանջարեղենը, ավելացնել աղը և շաքարը, մանանեխը, համեմը: Լավ խառնել և թողնել 30 րոպե:

_Աղը, շաքարավազը և պղպեղը խառնել ջրի մեջ, դնել կրակին և եռացնել, մինչև լուծվի:

_Լցնել քացախը, եռացնել և վերցնել կրակից:

_Աղցանը դնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել:

_Լրացնել բանկաները մարինադով և ծածկել կափարիչներով:

_Կաթսայի մեջ սրբիչ դնել, բանկաները շարել և տաք ջուր լցնել մինչև ուսերը:

_Ստերիլիզացնել եռալու պահից՝ 15 րոպե:

_Փակել կափարիչներով, շրջել պահածոները և թողնել սառչի:

_Պահել աղցանը նկուղում կամ պահարանում:

Կանաչ լոլիկով աղցան. Շատ համեղ և յուրահատուկ պահածո

Մատուցելիս կարող եք վրան ցանել չզտված բուսական յուղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամանորյա թեթև աղցան կանաչ լոլիկով

Խնդրում ենք Գնահատեք