Կանաչ լոլիկով պահածո. Այս աղցանը ձմռանը հիանալի է տարբեր առիթների համար

Կանաչ լոլիկով պահածո Պահածոներ

Առաջարկում ենք փակել կանաչ լոլիկով պահածո:

Կանաչ լոլիկը այն սակավաթիվ բանջարեղեններից է, որոնք անհաս վիճակում նույնքան ուտելի և համեղ են, որքան՝ երբ հասած են:

Կանաչ լոլիկով պահածո

Կանաչ լոլիկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կանաչ լոլիկ 3 կգ

_Գազար 1 կգ

_Սոխ 1 կգ

_Աղ 100 գր

_Շաքարավազ 300 գր

_Բուսական յուղ 300 գր

_Լոլիկի հյութ 0,5 լ

Կանաչ լոլիկով պահածո

Կանաչ լոլիկով պահածո. Պատրաստման եղանակը

_Լոլիկը կտրատել շերտերով, սոխը՝ կիսաօղակներով, քերել գազարը՝ խոշոր քերիչով։

_Բոլոր բանջարեղենները խառնել, ավելացնել աղն ու շաքարավազը, լցնել լոլիկի հյութը, խառնել ու կաթսան դնել կրակի վրա։

_Զանգվածը հասցնել եռման աստիճանի, կրակը թուլացնել և աղցանը եփել 30 րոպե։

_Ստերիլիզացնել բանկաները և լցնել տաք աղցանը, փակել կափարիչներով, թողնել սառչի:

_Կարելի է պահել ցանկացած մութ ու զով տեղում։

Կանաչ լոլիկով պահածո

Կանաչ լոլիկով պահածո

Այս պարզ պատրաստման եղանակով դուք ստանում եք հյութալի, համեղ և բուրավետ աղցան, որը հիանալի համադրվում է տարբեր ուտեստների, կարտոֆիլի պյուրեի, մակարոնեղենի, թխած մսի և տապակած ձկան հետ: Այն չափավոր աղի է և կծու, ուստի ըստ ճաշակի կարելի է մատուցելիս վրան ցանել նաև կանաչ սոխ ու սամիթ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թեթև աղցան կանաչ լոլիկով

Խնդրում ենք Գնահատեք