Կանաչ լոլիկ կորեական եղանակով. Սա սովորական պահածո չէ, այլ իսկական գանձ

Կանաչ լոլիկ կորեական եղանակով Պահածոներ

Պատրաստեք յուրահատուկ համով կանաչ լոլիկ կորեական եղանակով:

Ոչ միայն հասած լոլիկն է հարմար է թթու դնելու կամ մարինացնելու համար, կանաչը նույնպես լավ է ստացվում, և նույնիսկ շատ ավելի հետաքրքիր համով և բույրով, թեթև կծու նոտայով:

Կանաչ լոլիկ կորեական եղանակով

Կանաչ լոլիկ կորեական եղանակով. Անհարժեշտ բաղադրիչները

_ կանաչ լոլիկ 2 կգ

_ քաղցր պղպեղ 2 հատ

_ սոխ 1 հատ

_ մաղադանոս 1 փունջ

_ համեմ 1 փունջ

_ սխտոր 2 գլուխ

_ գազար 1 հատ

_ կծու պղպեղ 1 հատ

_ համեմի սերմ 1 թեյի գդալ

_ սև պղպեղ 1 թեյի գդալ

_ բուսական յուղ 100 մլ

_ քացախ 9% 60 մլ

_ շաքարավազ 4 ճաշի գդալ

_ աղ 2 թեյի գդալ

Կանաչ լոլիկ կորեական եղանակով Կանաչ լոլիկ կորեական եղանակով

Կանաչ լոլիկ կորեական եղանակով. Պատրաստման եղանակը

Լոլիկը պետք է լինի պինդ, առանց վնասների: Կտրել երկու մասի:

_Քերել գազարը կորեական գազարի քերիչով, քաղցր պղպեղը կտրատել շերտերով, կծուն՝ կտորներով, իսկ սոխը կես օղակներով:

_ Սոխը տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը։

_ Խառնել լոլիկը, գազարը, սոխը, քաղցր և կծու պղպեղը, քերած սխտորը, աղն ու պղպեղը, շաքարավազը, համեմը, քացախը և եռացող բուսայուղը։

_ Կանաչին մանր կտրատել և ավելացնել աղցանին, խառնել։

_ Մարինացնել մոտ 6-8 ժամ սառնարանում։

_ Աղցանը շարել բանկաների մեջ՝ մի փոքր սեղմելով, վրան լցնել արտազատված հյութը։

_ Ծածկեք կափարիչներով և բանկաները կաթսայի մեջ դնել սրբիչի վրա։ Ջուրը լցնել մինչև բանկաների ուսերը։

_ Կաթսայի մեջ ջուրը եռալու պահից 20 րոպե մանրէազերծել։

_ Կափարիչներով փակել, բանկաները շրջել և փաթաթել մինչև սառչեն։

Բանկաները պահել նկուղում կամ մառանում:

Կանաչ լոլիկ կորեական եղանակով
Շատ անսովոր, կծու և բուրավետ կանաչ լոլիկները կատարյալ են տարբեր խորտիկների համար: Այս քանակի բաղադրիչներից ստացվում է 1 լիտրանոց 3 բանկա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մալականի թթու

Խնդրում ենք Գնահատեք