Կատարյալ աղցան ծովային կաղամբով. Ցանկացած առիթի համար կարող եք պատրաստել այս համեղ նախուտեստն առանց շաքարի և աղի

Կատարյալ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Կատարյալ աղցան ծովային կաղամբով: Ծովերից հեռու, մեր տարածաշրջանում ապրողների սննդակարգում միշտ պակասում է յոդը, դրա համար շատ օգտակար են ծովամթերքները:

Բոլորը գիտեն սպիտակ և պեկինյան կաղամբները, քանի որ այս  մշակաբույսերը մշտապես օգտագործվում են աղցանների մեջ: Կաղամբը համարվում է շատ առողջարար, քանի որ այն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, վիտամիններ և այլն։ Սակայն, համեմատաբար քչերն են օգտագործում կաղամբի մեկ այլ տեսակ՝ ծովային կաղամբ։

Այս տեսակի կաղամբն ունի յոդի հսկայական պարունակություն։ Սա հենց այն բաղադրիչն է, որը պակասում է ժամանակակից մարդուն։ Մենք ուտում ենք կանաչեղեն և այլ մթերքներ, որոնք յոդ չեն պարունակում: Այս տարրի բացակայության պատճառով մարմնում կարող են ձախողումներ առաջանալ: Օրինակ՝ վահանաձև գեղձի աշխատանքն է խաթարվում։

Խնդիրն այն է, որ ծովային կաղամբող բաղադրատոմսերը բավական քիչ են և մարդիկ չգիտեն, թե ինչպես ճիշտ օգտագործել այս բանջարեղենը:

Մենք ձեզ կներկայացնենք այդպիսի մի հետաքրքիր բաղադրատոմս։

Կատարյալ աղցան
Կատարյալ աղցան ծովային կաղամբով. Բաղադրությունը

_ձու — 5 հատ

_մայոնեզ — 1 ճաշի գդալ

_ծովախեցգետնի ձողիկներ — 200 գ

_ընկույզ — 60 գ

_ծովային կաղամբ — 300 գ

_պահածոյացված ձուկ — 100 գ

_պեկինյան կաղամբ — մի գլուխ

Կատարյալ աղցան
Կատարյալ աղցան ծովային կաղամբով. Պատրաստման եղանակը

_Ծովախեցգետնի ձողիկները մանր շերտերով կտրատել, պինդ խաշել ձվերը եփել։

_Սառած և մաքրված ձվերը կտրատել փոքր խորանարդիկներով, խառնել ծովախեցգետնի ձողերին:

_Պեկինյան կաղամբը բարակ կտրատել, դնել ձողիկներով և ձվերով տարայի մեջ։ Ընկույզը չորացնել ջեռոցում, իսկ հետո ոչ շատ մանր տրորել բլենդերի մեջ։

_Պահածոյացված ձուկը պետք է հեղոոուկի հետ մեկտեղ խառնել, տրորելով վերածել խյուսի: Ձկան զանգվածը լցնել աղցանի մեջ, վրան ընկույզ ցանել։

_ Լցնել ծովային կաղամբը բոլոր մթերքների վրա, համեմել մայոնեզով և մանրակրկիտ խառնել:

_ Ծովային կաղամբի շնորհիվ այս աղցանի համը շատ անսովոր է ստացվում։

Կատարյալ աղցան

Անսովորությունն այն է, որ համային զգացողությունները կարգավորելու համար համեմունքներ և աղ պետք չեն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բլղուրով ոսպով աղցան

Խնդրում ենք Գնահատեք