Փորձելով խմորի շատ բաղադրատոմսեր՝ ես վաղուց ընտրել եմ այս Կարկանդակի խմորը, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ:
Այն փափուկ է, շատ եթերային և քնքուշ, հիանալի է ցանկացած լցոնումների հետ:

Կարկանդակի խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 120 գր
_Թթվասեր 120 գր
_Ալյուր 400 գր
_Կարագ 30 գր
_Բուսական յուղ 30 գր
_Ձու 1 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

Կարկանդակի խմոր. Պատրաստման եղանակը
_Այս կարկանդակնեը ես պատրաստել եմ կարտոֆիլի պյուրեով՝ տապակած սոխով և կարագով, դուք կարող եք ընտրել այլ տարբերակ։
_Ալյուրը մաղել և խառնել աղի, շաքարավազի հետ, ավելացնել ձուն և թթվասերը։
_Խմորիչը լուծել տաք կաթի և մի երկու ճաշի գդալ ալյուրի մեջ, թողնել 10 րոպե։
_Զանգված լցնել ալյուրի վրա և հունցել խմոր։
_Ավելացնել հալած կարագը և բուսական յուղը։
_Որպեսզի զանգվածը լավ բարձրանա, պետք է խմորը ձգելով մշակել առնվազն 10 րոպե, չհունցել, այն պետք է՝ ձգել և ծալել։
_Խմորը ծածկել և թողնել 1-1,5 ժամ, այդ ընթացքում այն մի քանի անգամ պետք է ձգել ու ծալել:
_Միջուկով կարկանդակներ ձևավորել, ծածկել և թողնել 20 րոպե։
_Կարկանդակներին քսել հարած դեղնուցը կաթով կամ թթվասեր և կարելի է դնել ջեռոց։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 15 — 20 րոպե։

Խմորը պահանջում է ուշադրություն՝ ձգում և հունցում, բայց երաշխավորում եմ, որ դուք կսիրեք այս համեղ և փարթամ խմորով թխելը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շերտավոր խմոր







