Կարմիր Լոբով Աղցան հավի կրծքամսով

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր կպատրաստենք Կարմիր լոբով հավի կրծքամսով շքեղ աղցան, համուհոտից հաստատ չեք կշտանա։ Ես կսկսեմ լոբին թրջելուց։

Կարմիր Լոբով Աղցան հավի կրծքամսով

Լոբով Աղցան Բաղադրիչներ

_Կարմիր կամ չալպտուրիկ հատիկ լոբի — 200 գր․

_Հավի կրծքամիս — 300-400 գր․

_Սոխ — 1 գլուխ փոքր

_Թթու վարունգ — 3 հատ միջին չափի

_կանաչի համեմ, սամիթ մեկ փունջ փոքրիկ

_Ձիթայուղ

_Խմելի-սունելի, սև պղպեղ, աղ

Կարմիր Լոբով Աղցան Քայլ առ քայլ

_Մառանիկի կարմիր չալպտուրիկ լոբին եմ վերցրել, ձեր նախասիրությամբ է լոբու գույնի ընտրությունը իհարկե։ Բայց ես գրեթե միշտ օգտագործում եմ աղցանների մեջ հենց այս լոբին, նախ համեղ է իսկապես, մաքուր է, արագ է եփվում շատ։

 Թխած լոբի ձվով

_Աղցանս էլ արդյունքում յուրահատուկ համեղ է ստացվում։

_1 բաժակ կլցնենք, եթե հյուրեր եք ընդունելու իհարկե կրկնապատկեք բաղադրիչների չափսը

_Ի դեպ, սպիտակուցների պաշարով լոբին համարժեք է մսին՝ լոբու հատիկներում սպիտակուցը կազմում է 20-22 %

_Լվանանք լոբին անպայման

_Գոլ ջրի մեջ պետք է առնվազն մեկից-2 ժամ լոբին պետք է թողնենք, նախ այս դեպքում ավելի արագ է եփվում, նաև արդյունքում օրգանիզմի կողմից չյուրացվող և գազեր ու փքվածություն առաջացնող բաղադրիչները լուծվում են ջրի մեջ

Կարմիր Լոբով Աղցան հավի կրծքամսով

_1ին- 3 չափաբաժնով ջուր կավելացնենք երկու ժամ անց և կեփենք մոտ 30-40 րոպե իմ դեպքում

_Այս ընթացքում հավի խաշած կրծքամիսը մանրացնենք

_Լցնենք աղցանամանի մեջ

_Վրան կավելացնենք արդեն լավ եփված լոբին մեր կարմիր

_Մեկ գլուխ փոքրիկ սոխը հարկավոր է կիսալուսնաձև կտրատել, ծակծկել և լցնել մյուս բաղադրիչների կողքին

_Հաջորդը թթու վարունգն է, որը անփոխարինելի է և յուրահատուկ համ է ապահովում աղցանին համար

_Կիսալուսնաձև սա էլ կտրատենք և ավելացնենք մյուսների վրա

_Կանաչիների փնջից սամիթ և համեմ առանձնացնենք մի փոքր և մանրացնենք հնարավորինս մանր

_Սա էլ աղցանամանի մեջ

_Այժմ համեմենք

_Մեկ թեյի գդալ աղ լցնենք

_Կրկին համեմունքներն էլ Մառանիկից եմ վերցնում

_Լոբու հետ պարտադիր խմելի-սունելի եմ օգտագործում բոլոր ուտեստների դեպքում

_Կես թեյի գդալ լցնենք

_Սև պղպեղ էլ է հարկավոր

Կարմիր Լոբով Աղցան հավի կրծքամսով

_Շատ քիչ՝ այս տուփը շատ կծու է

_Ձիթայուղ պարտադիր և առատ

_Եվ վերջ Լոբով աղցան ը պետք է արդեն մի լավ խառնենք

_Բույրով հիանանք և հաճույքով համտեսենք

_Իսկապես հրաշալի աղցան է, անպայման դուք էլ պատրաստեք և ձեր կարծիքը գրեք տեսանյութի տակ։

Դե ինչ, բարի ախորժակ։

Կարմիր Լոբով Աղցան հավի կրծքամսով Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք