Ավանդական կարտոֆիլով աղցանը միշտ հագեցնող է, կարելի է պատրաստել նաև շատ օրիգինալ ուտեստներ, որոնք կարող են մատուցվել նույնիսկ որպես կողմնակի ճաշատեսակ:
Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ պատրաստել նուրբ, համեղ աղցան ամենապարզ բաղադրիչներով:

Կարտոֆիլով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 1 կգ
_Կաղամբ 400 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Խնձորի քացախ 2 ճաշի գդալ
_Սոխ 2 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Բուսական յուղ 6 ճաշի գդալ
_Թթու վարունգ 5 հատ
_Բուսական յուղ 200 գր
_Կաթ 100 գր
_Մանանեխ 2 ճաշի գդալ
_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով աղցան. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը խորանարդներով կամ կիսաօղակներով, տապակել, թող սառչի:
_Եփել կարտոֆիլը կեղևով, աղ արած ջրի մեջ: Թողնել սառչի և կտրել խորանարդներով:
_Կտրատել վարունգը ցանկացած ձևով:
_Կաղամբը մանր կտրատել, համեմել խնձորի քացախով և աղով, բուսական (ձիթապտղի) յուղով, խառնել։
_Ավելացնել կտրատած սխտորը։ Բոլոր բաղադրիչները խառնել։
_Բուսական յուղը կաթով և աղով խառնել բլենդերով՝ մինչև թանձր սոուս դառնա։
_Ավելացնել մանանեխը և նորից խառնել:
Աղցանը համեմել տնական մայոնեզով և մատուցել։ Ցանկության դեպքում այն կարելի է սառեցնել 30 րոպե սառնարանում։

Այսպիսի օրիգինալ աղցանի համար կարելի է բոքոնից չորահացեր պատրաստել՝ դրանք ցողելով բուսական յուղով, ցանել տարբեր համեմունքներով և անուշաբույր կանաչիներով, սխտորով և քերած պանրով։ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 10 րոպե։
Բարի ախորժակ:







