Կարտոֆիլով աղցան. Պարզ և արագ պատրաստվող թեթև ընթրիքը հարմար կլինի եթե ժամանակ չունեք

Կարտոֆիլով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս կարտոֆիլով աղցանը կարելի է մատուցել որպես աղցան կամ կողմնակի ճաշատեսակ։ Հեշտ է պատրաստվում, պետք է ամեն ինչ կտրատել, ավելացնել թարմ և թթու վարունգ և վերջ:

Կարտոֆիլով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 6 հատ

_Թարմ վարունգ 2 հատ

_Թթու վարունգ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Սամիթ 1 փունջ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով աղցան

Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը կեղևով խաշել, մաքրել և կտրատել միջին չափի խորանարդիկներով։

_Վարունգը և սոխը կտրատել մանր խորանարդներով, սամիթը մանր կտրատել։

_Մանրացված բաղադրիչներ լցնել աղցանի ամանի մեջ, աղն ու պղպեղ անել, խառնել, վերջում համեմել բուսայուղով։

_Թողնել, որ աղցանը մնա 15 րոպե և մատուցել սեղանին։

Կարտոֆիլով աղցան

Հուշում. կարող եք աղցանի համար սոխը մարինացնել, այդպես ավելի նուրբ համ կստանաք։ Բացի այդ, որոշ կանայք աղցանին ավելացնում են նաև մեկ գդալ սովորական կամ խնձորի քացախ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով աղցան

Խնդրում ենք Գնահատեք