Առաջարկում ենք պատրաստել Կարտոֆիլով աղցան:
Պահքի օրերին պետք է սննդակարգը զուսպ լինի, բայց համեղ ուտելիքներն այնուամենայնիվ ողջունվում են: Կարտոֆիլով աղցանն ամբողջական ուտեստ է, որը շատ տարածված է չեխական, գերմանական և ավստրիական խոհանոցում։ Այն հաճախ մատուցում են երշիկեղենի, շնիցելի կամ ձկան հետ։ Աղցանն ավելի հետաքրքիր դարձնելու համար հարկավոր է պատրաստել օրիգինալ սոուս։
Այս աղցանի շատ տարբերակներ կան: Հիմնական բանը կարտոֆիլի այնպիսի տեսակ ընտրելն է, որը խաշվելիս չի փլվում: Դե, իսկ եթե երեկոյից խաշած կարտոֆիլ է մնացել՝ աղցանը երկու անգամ ավելի արագ կպատրաստվի։
Կարտոֆիլը լավ կլինի կտրատել անմիջապես եփելուց հետո: Ենթադրվում է, որ այս կերպ նա ավելի ուժեղ է կլանում մարինադը։

Կարտոֆիլով աղցան. Բաղադրիչներ
_Կարտոֆիլ 1–1,5 կգ
_Բանջարեղենի արգանակ 200 մլ
_Սոխ 1 հատ
_Քացախ 6 ճաշի գդալ
_Կանաչ սոխ 1 փունջ
_Վարունգ 2 հատ
_Ձիթապտղի յուղ 6 ճաշի գդալ
_Դիժոնյան մանանեխ 1,5 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի


Կարտոֆիլով աղցան. Պատրաստման եղանակը
_Լվանալ կարտոֆիլը։ Կրակի վրա դնել աղ արած ջրով մեծ կաթսա։ Ջուրը հասցնել եռման աստիճանի։
_Այնուհետև դրա մեջ լցնել կարտոֆիլը և ծածկել կափարիչով։ Եփել մոտավորապես 25 րոպե։
_Այնուհետև քամել ջուրը և մաքրել կարտոֆիլը:
_Կարտոֆիլը կտրատել շերտերով և դնել աղցանի ամանի մեջ։
_Սոխը մանր կտրատել և խառնել կարտոֆիլի հետ։
_Փոքր կաթսայի մեջ եռման աստիճանի հասցնել 3 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ և բանջարեղենի արգանակը: Եթե արգանակ չունեք, պատրաստեք խորանարդիկից։
_Այս հեղուկը լցնել կարտոֆիլի վրա և լավ խառնել։ Թող մի քիչ մնա:
_Այժմ լցնել կարտոֆիլը մնացած 3 ճաշի գդալ գինու քացախ՝ խառնած յուղի, մանանեխի, աղի և պղպեղի հետ։
_Կարտոֆիլին ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը և վարունգը։
_Լավ խառնել, ապա կրկին համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի։

Ճաշին կարտոֆիլով աղցանի հետ կարող եք մատուցել տապակած երշիկներ կամ որևէ այլ մսեղեն։ Այդպես կստացվի ավելի համեղ և հագեցնող:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սիսեռով աղցան







