Կարտոֆիլով աղցան. Հեշտ և արագ պատրաստվող նրբահամ ուտեստ

Կարտոֆիլով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ներկայացնում ենք թեթև, հագեցնող կարտոֆիլով աղցանի բաղադրատոմս, այն հիանալի է և նախաճաշի, և ընթրիքի համար:

Կարտոֆիլով աղցան

Կարտոֆիլով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ (ցանկալի է փոքր) 400 գր

_Թթու վարունգ 5 հատ

_Լորի ձու 10 հատ

_Սամիթ 5 ճյուղ

_Սոխի 10 ճյուղ

_Մայոնեզ 3 ճաշի գդալ

_Ձիթայուղ 3 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Մանանեխ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1/2 թ/գդ

_Աղացած սև պղպեղ

_Աղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով աղցան

Կարտոֆիլով աղցան. Պատրաստման եղանակը

_Լվանալ կարտոֆիլը, դնել եռացող, աղ արած ջրով կաթսայի մեջ և եփել մինչև պատրաստ լինի և թողնել սառչի։

_Լորի ձվերը լցնել սառը ջրի մեջ, եռալուց հետո եփել 4 րոպե։

_Լվանալ սառը ջրով և թողնել սառչի։

_Կարտոֆիլը մաքրել և կտրատել։ Ձվերը զգուշորեն մաքրել և մեջտեղից կիսել։

_Սոխն ու թթու վարունգը մանր կտրատել և աղցանի ամանի մեջ խառնել կարտոֆիլի և ձվի հետ:

_Մի ամանի մեջ հարել մանանեխը, կիտրոնի հյութը, շաքարավազը, ձիթապտղի յուղը, պղպեղը և աղը։

_Ստացված սոուսը լցնել աղցանի վրա և խառնել, թողնել 30 րոպե, որպեսզի լավ թրմվի։

_Սամիթի ճյուղերը մանր կտրատել և խառնել մայոնեզի հետ, մի քիչ աղ ավելացնել։

_Աղցանը լցնել ափսեների վրա, ավելացնել մայոնեզ և մատուցել։

Կարտոֆիլով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով աղցան

Խնդրում ենք Գնահատեք