Պատրաստեք Կարտոֆիլով բլիթներ և հյուրասիրեք ձեր հյուրերին: Իսկ մսով կոտլետների փոխարեն կարելի է լոբով կոտլետներ տապակել։
Ո՞վ ասաց, որ առողջ կերակուրները պետք է այնքան էլ համեղ չլինեն: Դուք միշտ կարող եք օգտվել պասային համեղ բաղադրատոմսերից, որ ախորժելի ուտեստներ պատրաստեք ձեր ընտանիքի համար:

Կարտոֆիլով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ՝ կեղևահան արված և խորանարդներով կտրատած 450 գր
_Կարագ 30 գր
_Ցորենի ալյուր 365 գր
_Շաքարավազ 15 գր
_Խտացված խմորիչ 10 գր
_Աղ 7 գր
_Ձու 1 + 1 ձու քսելու համար
_Քնջութի սերմեր ցանելու համար

Կարտոֆիլով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը եփել մի քիչ ջրով, 60 գ արգանակ առանձնացրեք և թող սառչի:
_Մնացած ջուրը քամել, կարտոֆիլը կաթսայի մեջ կրակի վրա 1 րոպե չորացնել։
_Կարտոֆիլը տրորել խյուս դարձնել և լցնել 200 գ չափիչ բաժակի մեջ։
_Խառնել ալյուրը, աղը, շաքարավազը, մի քիչ ջրի հետ խառնած խմորիչը, կարտոֆիլը, կարագը և ձուն։
_Հունցել 8-10 րոպե, ստացված խառնուրդը թողնել 45-60 րոպե։
_Խմորը բաժանել 9 մասի, թողնել թաղանթով ծածկված մնա 15 րոպե։
_Կլոր գնդիկներ ձևավորել, ծածկել սրբիչով և մի կողմ թողնել 45-60 րոպե։
_Թխելուց առաջ վրան քսել հարած ձու և ցանել քնջութի սերմեր։
_Թխել 220°C ջերմաստիճանում 15-18 րոպե։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







