Եթերային ու փափուկ, շատ համեղ կարտոֆիլով հաց՝ փոքրիկ բուլկիների տեսքով, որը թարմ է մնում մի քանի օր։
Հացի հիանալի փոխարինիչ՝ տարբեր խորտիկների հետ մատուցելու համար:

Կարտոֆիլով հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 1 հատ
_Կաթ 400 մլ
_Չոր խմորիչ 1 տուփ
_Բուսական յուղ 100 մլ
_Աղ 1 թեյի գդալ
_Կարտոֆիլ 3 հատ
_Պանիր 220 գր
_Ալյուր մոտ 850 գր
_Մոցարելլա 180 գր
_Դեղնուց և կաթ՝ քսելու համար
_Քնջութ՝ ցանելու համար


Կարտոֆիլով հաց. Պատրաստման եղանակը
_Ձուն պատառաքաղով հարել, խառնել բուսայուղի ու խմորիչի հետ։
_Լցնել տաք կաթը և ավելացնել աղը։
_Քերել կարտոֆիլը խոշոր քերիչով և խառնել հեղուկ զանգվածին։
_Քերել պանիրը և խառնել մյուս բաղադրիչների հետ:
_Մաղած ալյուրը մաս-մաս ավելացնել, փափուկ խմորը հունցել, ծածկել և 1 ժամ թողնել տաք տեղում։
_Կաղապարին (27×30 սմ) քսել բուսայուղ և խմորը լցնել, կողքերը ձևավորել, ծածկել և թողնել 20 րոպե։
_Պանիրը կտրատել շերտերով։
_Ձեռքերով ձևավորել խմորն այնպես, որ բաժիններով կիսվի և պանիրը դնել խմորի բաժանման մասերում:
_Բուլկիներին կաթով հարած դեղնուց քսել։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանով մոտ 30 — 35 րոպե։

Բուլկիները շատ փափուկ են, բուրավետ, փափուկ, դրանք կարելի է պատրաստել նույնիսկ տոնական սեղանի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







