Կարտոֆիլով չիպսեր. Ձեր փոքրիկներին մի զրկեք համով խրթխրթացնելու հաճույքից

Կարտոֆիլով չիպսեր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով չիպսեր. Ձեր փոքրիկներին մի զրկեք համով խրթխրթացնելու հաճույքից

Չիպսերը շատերի համար անդիմադրելի գայթակղություն են: Դրանք փխրուն են, կծու, բուրավետ և համեղ այնքան, որ մատներդ հետը կուտեք: Էլ չենք ասում, երեխաները խենթանում են չիպսերի համար:

Այս հանրաճանաչ խորտիկի վնասը նվազեցնելու համար մենք առաջարկում ենք պատրաստել չիպսեր տանը՝ ջեռոցում: Հավատացեք, դրանք նույնիսկ ավելի համեղ կլինեն, քան խանութից գնվածները: Կարող եք ավելացնել ցանկացած համեմունք, ինչպես օրինակ՝ պապրիկան:

Տնական չիպսերը հատկապես անուշաբույր են, երբ դուք ավելացնում եք իտալական համեմունքները: Այս եղանակով կարտոֆիլ պատրաստելու գործընթացը իսկական հաճույք է շփվող մարդկանց համար, ում հաճախ են հյուր գալիս ընկերները:

Կարտոֆիլով չիպսեր

Կարտոֆիլով չիպսեր. Անհրաժեշտ բաղադրիիչները

  • Կարտոֆիլ 4 հատ
  • Աղ 1 պտղունց
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
  • Իտալական համեմունքներ 1 ճաշի գդալ

Կարտոֆիլով չիպսեր

Կարտոֆիլով չիպսեր

Կարտոֆիլով չիպսեր. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մանրակրկիտ լվանալ խոզանակով: Օգտագործելով բանջարեղենը կեղևահան անելու դանակ՝ կտրեք բարակ շերտեր:
  2. Կարտոֆիլի շերտերը տեղափոխել խորը ամանի մեջ, ցողել ձիթապտղի յուղով, ցանել աղը և իտալական համեմունքները:
  3. Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել (եթե մակերեսը կպչուն չէ, կարող եք սա բաց թողնել), կարտոֆիլը վրան շարել մեկ շերտով:
  4. Թխել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև ոսկե դարչնագույնը:

Կարտոֆիլով չիպսեր

Չիպսերի համը կարող եք փոխել ըստ ձեր ցանկությունների և տրամադրության. Ամեն ինչ կախված է համեմունքների ցանկից: Ավելացրեք չոր սխտոր, պապրիկա կամ քերած պարմեզան` յուրահատուկ համ ստանալու համար:
Եվ նկատեք՝ ոչ մի քիմիա:

Կարտոֆիլով չիպսերը պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տապակած կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք