Կեքս Մազուրկա չոր մրգերով և ընկույզներով. Ստացվում է աներևակայելի համեղ և գեղեցիկ խմորեղեն

Կեքս Մազուրկա ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մազուրկան լեհական ազգային քաղցրավենիք է, այս կեքսը պատրաստվում է հիմնականում Զատկի տոնի համար: Աղանդերը հագեցված է ընկույզով և չորացրած մրգերով, իսկ վերևում այն ​​զարդարվում է ջեմով, գլազուրով կամ կրեմով:

Նույնիսկ Լեհաստանում կան Մազուրկա կեքս պատրաստելու շատ տարբերակներ: Իհարկե, որքան հեռու է պատմական հայրենիքը, այնքան ավելի շատ փոփոխություններ կարող են առաջանալ բնօրինակ բաղադրատոմսում: Ուստի մենք նույնպես առաջարկում ենք չոր մրգերով և ընկույզներով Մազուրկա կեքսի պատրաստման եղանակ: Պատրաստման եղանակը շատ պարզ է, իսկ արդյունքն ուղղակի հիանալի է:

Կեքս Մազուրկա

Կեքս Մազուրկա. Բաղադրիչները

_Սալորաչիր 0,5 բաժակ

_Չորացրած ծիրան 0,5 բաժակ

_Չամիչ 0,5 բաժակ

_Ընկույզ 1 բաժակ

_Ձու 3 հատ

_Ցորենի ալյուր 1 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Մարգարին 100 գր.

_Մեղր 2 ճաշի գդալ

Կեքս Մազուրկա

Կեքս Մազուրկա

Կեքս Մազուրկա. Պատրաստման եղանակը

_Չորացրած մրգերը մանր կտորներով կտրել, չամիչները լվանալ և չորացնել: Հարմար չափերի մանրացնել ընկույզը:

_Ձվերը հարել շաքարավազի հետ, մինչև հարթ զանգված ստացվի: Խառնելու ընթացքում զգուշորեն, մաս առ մաս ավելացնել ալյուրը:

_Հանգցնել սոդան քացախով և ավելացնել խմորին: Հալեցնել մարգարինը, մի քիչ սառեցնել և լցնել այն մնացած բաղադրիչների վրա, ավելացնել նաև կիտրոնի հյութը և մեղրը: Լավ խառնել ամենը:

_Խմորի մեջ լցնել պատրաստված ընկույզը և չորացրած մրգերը, լավ խառնել:

_Ջեռոցի տապակը ծածկել մագաղաթով և յուղել այն: Դրա վրա լցնել խմորը չորացրած մրգերով և ընկույզով, եթե հարկ կա` հարթեցնել բահիկով:

_Թխել դեսերտը 35 րոպե 150-160 °C ջերմաստիճանում, մինչև առաջանա վարդագույն կեղև:

_Կարելի է մատուցել անուշաբույր Մազուրկա կեքսն ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Կեքս Մազուրկա

Փորձեք խմորին ավելացնել այլ չորացրած մրգեր` չորացրած խնձոր, տանձ կամ լոռամիրգ: Կեքսի վերևի մասը ցանկության դեպքում, զարդարել փոշի շաքարով կամ կրեմով:

Կեքս Մազուրկան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք