Կիվիով շերտավոր աղցան. Անսովոր գեղեցիկ նախուտեստ

Կիվիով շերտավոր աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կիվիով շերտավոր աղցանը, չնայած բաղադրիչների պարզությանը, ստացվում է անսովոր համեղ։ Այս նախուտեստը վառ է ոչ միայն արտաքին տեսքով, այլև համով։

Մնում է միայն մթերքները դնել շերտերով, զարդարել ըստ ցանկության և ուտեստը կարելի է մատուցել հյուրերին: Ամեն ինչ չափազանց պարզ է:

Այս նախուտեստը փորձելուց հետո դժվար է կանգ առնել և ամբողջը միանգամից չուտել: Սրա հետաքրքիր թարմ համը պարզապես զարմանալի է: Եթե դեռ մտածում եք՝ ի՞նչ մատուցել ձեր տոնական սեղանին, ապա այս նրբագեղ աղցանի բաղադրատոմսը կօգնի մոռանալ այս հարցը։

Կիվիով շերտավոր աղցան

Կիվիով շերտավոր աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կոշտ պանիր 200 գ

_Կիվի 3 հատ

_Գազար 1 հատ

_Մայոնեզ ըստ ճաշակի

_Ձու 2 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Խոզապուխտ 200 գ

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Ընկույզ 4 հատ

Կիվիով շերտավոր աղցան

Կիվիով շերտավոր աղցան

Կիվիով շերտավոր աղցան. Պատրաստման եղանակը

_Կոշտ պանիրը քերել։ Լցնել այն ափսեի վրա դրած շրջված բաժակի կողքերով։

_Սխտորն անցկացնել մամլիչով և խառնել մայոնեզի հետ։ Խառնուրդը քսել պանրին։

_Խոզապուխտը քերել։ Տարածեք այն պանրի վրա։ Կրկին քսել սխտորով խառնած մայոնեզով։

_Խաշել խոշոր գազարը։ Քերել այն և լցնել խոզապուխտի շերտի վրա։

_Ձվերը պինդ խաշել։ Քերել դրանք և լցնել գազարների վրա։ Աղ և պղպեղ անել այս շերտին։ Եվ այնուհետև քսել մայոնեզի շերտով:

_Կիվին կտրատել շերտերով։ Զգուշորեն շարեք այն աղցանի ամբողջ մակերեսին։

_Հանեք բաժակը: Զարդարեք աղցանը մաղադանոսի տերևներով և ընկույզի կեսերով։

Կիվիով շերտավոր աղցան

Դեկորի համար կարող եք օգտագործել նաև սառեցված կամ թարմ հատապտուղներ: Կիվիի շերտի վրա մի քանի հատապտուղ շարելով՝ կերակուրը կունենա ևս մեկ վառ գույն։

Պարզ ու շքեղ աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տոնական շքեղ աղցան

Խնդրում ենք Գնահատեք