Կծու լոլիկ մեղրով. Անչափ համեղ, յուրահատուկ պահածո

Կծու լոլիկ մեղրով Պահածոներ

Բոլորին խորհուրդ եմ տալիս եփել Կծու լոլիկ մեղրով, այն շատ համեղ է և հեշտ պատրաստվող:

Սովորաբար լոլիկով մարինադը պատրաստում են շաքարով, իսկ եթե պատրաստեք մեղրով, կստացվի իսկական համի պայթյուն:

Կծու լոլիկ մեղրով

Կծու լոլիկ մեղրով. Անհրաժեշտ բաղադրիչները

2 լիտրանոց բանկայի համար

_Պինդ փոքր լոլիկներ

_1 միջին գազար

_1-2 պատիճ կծու պղպեղ

_4-5 պճեղ սխտոր

_2 ճաշի գդալ մեղր

_1 ճաշի գդալ աղ

_1 թեյի գդալ քացախի էսենցիա

_2 սամիթ հովանոց

_2-3 հատ մեխակ

_5 հատ սև պղպեղ

Լոլիկով նախուտեստ

Կծու լոլիկ մեղրով. Պատրաստման եղանակը

_Լվանալ բանկաները խմորի սոդայով, ստերիլիզացնել ջեռոցում կամ գոլորշու վրա: Կափարիչները եռացնել 5 րոպե:

_Լոլիկը մանրակրկիտ լվանալ, փայտե շամփուրով կամ ատամի չոփով դրանք ծակծկել ցողունի հատվածում:

_Մաքրել սխտորն ու գազարը, ողողել սամիթի հովանոցներն ու կծու պղպեղը, չորացնել:

_Պատրաստված բանկաների ներքևում դնել մեխակ, սև պղպեղի հատիկներ, սամիթի հովանոցներ, սխտորի պճեղներ և գազարի կտորներ:

_Վրան դնել լոլիկներ և կծու պղպեղ: Լցնել տարաները եռացող ջրով, ծածկել կափարիչներով, թողնել 20 րոպե:

_Այնուհետեւ ջուրը քամել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել աղ և մեղր, եռացնել, ավելացնել քացախի էսենցիան:

_Լցնել մարինադը լոլիկով բանկաների մեջ, ամուր փակել, շուռ տալ գլխիվայր, թողնել սառչի:

Կծու լոլիկ մեղրով

Այս լոլիկները կարող եք պահել սենյակային ջերմաստիճանում:

Շնորհակալություն մեզ հետ լինելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թեթև աղցան կանաչ լոլիկով

Խնդրում ենք Գնահատեք