Պարզ և շատ արագ պատրաստվող այս կծու կաղամբով աղցանը դուր կգա բոլոր սննդաբաններին, քանի որ ուտեստի մեջ կծու պղպեղը նպաստում է նյութափոխանակության նորմալացմանը։ Իսկ կաղամբն ինքնին հիանալի միջոց է մարսողության համար. այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որն արագորեն կհեռացնի օրգանիզմից այն ավելորդ նյութերը, որը թույլ չեն տալիս սլացիկ կազմվածք ձեռք բերել։
Արժե պատրաստել, արժե ուտել: Ի դեպ, կծու կաղամբով աղցանը կարող է հիանալի հավելում լինել տապակած մսի (նույն սթեյքերի) հետ՝ թեթև և զարմանալիորեն ներդաշնակ։

Կծու կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բուսական յուղ — 4 ճաշի գդալ
_Աղացած չիլի — 1/2 թեյի գդալ
_Կաղամբ — 1 գլուխ
_Դեղին բուլղարական պղպեղ — 1 հատ
_Կարմիր բուլղարական պղպեղ — 1/2 հատ
_Կանաչ սոխ — 60 գ
_Աղ՝ ըստ ճաշակի

Կծու կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը
_Պատրաստեք կաղամբով աղցանի սոուսը: Փոքր ամանի մեջ լցնել բուսական յուղը, ավելացնել չիլի պղպեղի փոշին և աղը՝ ըստ ճաշակի, մանրակրկիտ խառնել։
_Պատրաստեք բաղադրիչները աղցանի համար։ Մաքրել կաղամբի գլուխը վերևի տերևներից և կիսով չափ կտրել։ Լվանալ և հեռացնել կոթուկը, իսկ տերևները մանր կտրատել։
_Լվանալ բուլղարական պղպեղները աղցանի համար և չորացնել թղթե սրբիչով: Կտրել մեջտեղից և սերմերով հանդերձ հեռացնել միջնապատերը։ Կտրել պտղամիսը բարակ շերտերով։

_Մաքրել կանաչ սոխը, ապա լվանալ հոսող ջրով և չորացնել թղթե սրբիչներով: Կտրել բարակ օղակներով:
_Խառնել աղցանի բոլոր պատրաստված բաղադրիչները մեծ ամանի մեջ:
_Չիլիի սոուսը լցնել աղցանի բաղադրիչների վրա և խառնել: Բաժանել մատուցման ամանների մեջ և անմիջապես մատուցել։

Կծու կաղամբով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ Կաղամբով աղցան







