Կծու պղպեղներ լոլիկի մեջ. Այրող հաճույք ձմեռվա համար

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կծու պղպեղներ լոլիկի մեջ. Այրող հաճույք ձմեռվա համար: Այս հրաշալի բաղադրատոմսով կարելի է պատրաստել աննման պահածո, որ կհիշեցնի ամառվա տաք օրերը:

Երբ մի անգամ փորձեք, դրանից հետո ամեն անգամ ավելի շատ եք պատրաստելու: Ձմռանը լոլիկով կծու պղպեղը հատկապես նախընտրում են տղամարդիկ և կծուի բոլոր սիրահարները:

Թթվաշ լոլիկի լցոնման շնորհիվ պղպեղն այնքան համեղ է, որ նույնիսկ հնարավոր չէ նկարագրել: Անպայման  փակեք մի քանի բանկա, մի զլացեք և ջանքերը կգնահատվեն:

Կծու պղպեղներ լոլիկի մեջ

Կծու պղպեղներ լոլիկի մեջ. Բաղադրությունը.

  • տոմատի հյութ — 3 լիտր (դուք կարող եք աղալ լոլիկը մսաղացով);
  • կծու պղպեղ — 1 կգ
  • աղ — 1 ճաշի գդալ
  • շաքարավազ — 2 ճաշի գդալ
  • դափնու տերև — 4-5 հատ
  • աղացած սեւ պղպեղ — 1/4 թեյի գդալ
  • 1 խոշոր գլուխ սխտոր
  • 4 ճաշի գդալ արեւածաղկի ձեթ
  • 6 ճաշի գդալ քացախ 9%

Կծու պղպեղներ լոլիկի մեջ

Կծու պղպեղներ լոլիկի մեջ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Այս բաղադրատոմսով պատրաստելու համար պետք չէ մաքրել կծու պղպեղը, պարզապես լավ լվանալ և թող ջուրը ցամաքի:
  2. Լցնել տոմատի հյութը կաթսայի մեջ և թող 15 րոպե եռա: Այնուհետև ավելացնել աղ, շաքար, աղացած պղպեղ, դափնու տերև և թող թող եռա ևս 15 րոպե:
  3. Այնուհետև տոմատի հյութի մեջ ավելացնել կծու պղպեղը և եփել 15 րոպե:
  4. 15 րոպե անց ավելացնել բուսական յուղ և մանրացված սխտոր: Հանել և դեն նետել դափնու տերևը:
  5. Երբ զանգվածը կրկին եռա, ավելացնել քացախը:
  6. Բռնիչովներով հանել կծու պղպեղը և դրել ստերիլիզացված բանկաների մեջ, դասավորելուց հետո լցնել եռացրած տոմատի հյութը:
  7. Փակել բանկաները կափարիչներով և փաթեթավորել մինչև սառչի:

Կծու պղպեղներ լոլիկի մեջ

Նման պղպեղը ուտվում է այն ամենի հետ, ինչ կարելի է: Ավելի ճիշտ, այս պղպեղով ամեն ինչ կարելի է ուտել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղի պատրաստման եղանակ

Խնդրում ենք Գնահատեք