Կծու վարունգով աղցան. Քանի դեռ վարունգների սեզոնը չի ավարտվել, հարմար ժամանակ է, երբ կարող եք պատրաստել համեղ աղցան ձմռան համար: Պատրաստման գործընթացն ավելի պարզ է, քան պատկերացնում եք, բայց արդյունքն իսկական հրաշք է:
Խրթխրթան, կծու և անուշաբույր աղցանը պատրաստեք այս հրաշալի բաղադրատոմսով: Վստահ եղեք, որ բոլորին հաճույք կպատճառեք դրանով: Համոզված ենք, որ մեկ անգամ փորձելով, դուք այն կպատրաստեք յուրաքանչյուր սեզոնին:
Կծու վարունգով աղցան. Մեզ պետք կլինի
_Մաքրված վարունգ 2 կգ
_Սխտոր 1 գլուխ
_Քացախ 9% 100 մլ
_Բուսական յուղ 50 մլ
_Աղ 2 ճաշի գդալ
_Շաքարավազ 4 ճաշի գդալ
_Քրքում 1 թեյի գդալ
_Համեմի սերմեր 1 թեյի գդալ
_Աղացած կարմիր պղպեղ 1 թեյի գդալ
_Գազար 1 հատ
_Թարմ կծու պղպեղ 1 պատիճ
_Ջուր 700 մլ

Կծու վարունգով աղցան. Պատրաստման եղանակը
_Լվանալ վարունգները մանրակրկիտորեն, կտրել պոչերը և մի քանի ժամ թրջել սառը ջրի մեջ:
_Դրանից հետո գազարները մանրացել մանր քերիչով, կտրատել կծու պղպեղը օղակներով, ճզմել սխտորը մամլիչով, կտրատել վարունգները օղակներով:
_Վերցնել խորը աման և դրա մեջ լցնել կտրատած վարունգ, քերած գազար և մնացած բոլոր նախապատրաստված բաղադրիչները:
_Հետո ավելացնել աղ, շաքար, քրքում, համեմի սերմեր, կարմիր աղացած պղպեղ, լցնել քացախ և ջուր:
_Խառնել, ծանրոց դնել վրան և թողնել 2 ժամ: Այդ ընթացքում մի քանի անգամ խառնել:
_Այժմ լցնել աղցանը կաթսայի մեջ և այն դնել ուժեղ կրակով վառարանի վրա, անընդհատ խառնելով, եփել 5 րոպե:
_Աղցանը վերցնել վառարանից և բաժանել բանկաների մեջ: Անպայման վրան լցնել այն հյութը, որը ձևավորվել է ճաշ պատրաստելու ընթացքում:
_Ամուր փակել կափարիչներով, շրջեք գլխիվայր, փաթաթել բանկաները տաք վերմակով, մինչև դրանք ամբողջովին սառչեն:

Կծու վարունգի աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արտակարգ համեղ աղցան








