Կոնյակ սալորաչրով. Համեղ խմիչք, որ կպատրաստեք ինքներդ

Կոնյակ սալորաչրով Պահածոներ

Կոնյակ սալորաչրով. Համեղ խմիչք, որ կպատրաստեք ինքներդ տնային պայմաններում

Երբ գյուղում ես ապրում, կարող ես քեզ շքեղություն թույլ տալ և սնվել միայն բնական մթերքներով: Անգամ ալկոհոլային խմիչքները խանութից գնելու կարիք չկա, որովհետև կարելի է սեփական ձեռքերով, սեփական մթերքից պատրաստել այն:

Սակայն եթե նման հնարավորությունից զրկված եք, բայց ուզում եք բնական մթերքներ ու խմիչքներ օգտագործել, ապա կարող եք օգտվել ստորև ներկայացվող բաղադրատոմսից և պատրաստել սալորաչրով կոնյակ: Մեկ անգամ փորձեք և այլևս չեք գնի այն խանութներից:

Կոնյակ սալորաչրով

Կոնյակ սալորաչրով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Օղի 1 լ
  • Սալորաչիր 30-50 գ
  • Շաքարավազ 2-3 թեյի գդալ
  • Վանիլային էքստրակտ՝ ըստ ճաշակի

Կոնյակ սալորաչրով

Կոնյակ սալորաչրով. Պատրաստման եղանակը

  1. Առաջին հերթին ապակե տարայի մեջ լցնել բարձրորակ օղի: Դրան ավելացնել սալորաչիրը և շաքարը: Ցանկության դեպքում ավելացնել մի քանի կաթիլ վանիլի քաղվածք:
  2. Կափարիչով փակեք բանկան, դնեք մութ տեղ՝ բացառելով արևի ճառագայթների հետ շփումը: Խմիչքը թրմել 40 օր առնվազն 14 աստիճանի ջերմաստիճանում: Տնական կոնյակը կարելի է դնել մառանում:
  3. Խմելուց առաջ անպայման զտել կոնյակը: Դա անելու համար ձագարի մեջ դնել մառլյայի մեջ փաթաթված մի շերտ բամբակ: Այսպիսով, դուք կազատվեք սալորաչրից, ավելորդ խառնուրդներից և բնական նստվածքներից:
  4. Կոնյակը քամել իմպրովիզացված ֆիլտրի միջոցով մեկ այլ տարայի մեջ: Կարող եք ուղղակի միանգամից լցնել գեղեցիկ շշերի մեջ:

Կոնյակ սալորաչրով

Արդյունքում, դուք կունենաք հաճելի, քաղցրավուն, բաց շագանակագույն ըմպելիք՝ հրապուրիչ վանիլի բույրով: Սալորաչիրը կչեզոքացնի ալկոհոլային նոտաները: Ի դեպ, թուրմին կարող եք ավելացնել ոչ միայն վանիլին, այլ նաև մեխակ կամ նույնիսկ շոկոլադ:

Կոնյակը սալորաչրով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իսկ սալորաչիր պատրաստելու եղանակի հետ կարող եք ծանոթանալ ստորև

Խնդրում ենք Գնահատեք