Կորեական Աղցան Գազարով և Դդմիկով․ Արտակարգ Համեղություն

ԱՂՑԱՆՆԵՐ

Դդմիկի օգտագործման ևս մեկ համեղ տարբերակ ենք այսօր առաջարկելու ձեզ՝ դա կորեական աղցանն է դդմիկով։ Ձեր հյուրերը անպայման կխնդրեն բաղադրատոմոսը աղցանը համտեսելիս։

Կորեական Աղցան

Կորեական աղցան գազարով և դդմիկով․ Բաղադրատոմս

_Դդմիկ — 2 հատ

_Գազար — 2 հատ

_Քաղցր պղպեղ — 2 հատ

_Սխտոր — 2 պճեղ

_Խառը կանաչի

_Համեմունք հատուկ կորեական աղցանի համար — 1-1,5 թ․ գդ․

_Քացախ թույլ

Կորեական աղցան գազարով և դդմիկով․ Պատրաստման եղանակը

_Դդմիկներն ու գազարները անցկացնում ենք հատուկ կորեական աղցանի համար նախատեսված քերիչով։ Խորը տարայի մեջ ենք լցնում և աղ անում, որպեսզի ավելորդ ջուրը դուրս տա

_Պղպեղը երկար շերտերով կտրատում ենք

Կորեական Աղցան Գազարով և Դդմիկով

_Կանաչին նույնպես կտրատում ենք մանր երկար շերտերի

_Սխտորը ճզմում ենք

_Տաք թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում, վրան ավելացնում ենք կորեական աղցանի համեմունքը, աղ և պղպեղ

_Հետո հերթականությամբ աղցանի նախապատրաստած բաղադրիչները լցնում ենք թավայի մեջ և մոտ 2 րոպե տապակում

_Կրակի վրայից վերցնում ենք, վրան ավելացնում սխտորը, կանաչին և մի փոքր քացախ։

Աղցանը մատուցում ենք հնարավորինս գեղեցիկ և յուրօրինակ տարբերակով։

Բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք